3 մլրդ դրամ՝ տներ կառուցելուն. Ավինյանն ասում է՝ պետությունն աղետի գոտում իր պարտավորությունն ավարտեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց 3 մլրդ դրամ հատկացնել աղետի գոտում՝ Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում 229 ընտանիքների համար բնակելի տներ կառուցելու համար: Հարցը ներկայացրեց ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը։

Նրա խոսքով՝ դեռևս 2018-ի բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին լուծվել են Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքի բնակարանային խնդիրները՝ բնակարանների կառուցման տարբերակով: Հատկացված միջոցներից կային նաև տնտեսումներ, և լրացուցիչ 7 ընտանիքի բնակարանային խնդիր լուծման ընթացքում է:

«2019-ի բյուջեից հատկացված 560 մլն դրամի հաշվին նույնպես այդ մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր լուծվել և լուծման ընթացքում է: 2019-ի ավարտի տվյալներով՝ դեռևս լուծման կարիք ունի 460 ընտանիքի բնակարանային խնդիր: Հանձնարարվեց Կառավարության կողմից, մենք իրականացրեցինք հարցումներ և պարզվեց, որ 227 ընտանիք նախընտրում է ԲԳՎ-ի (բնակարանի գնման վկայական) տարբերակը, և Կառավարության պահուստային ֆոնդից այդ նպատակով հատկացվեց 1.29 մլրդ դրամ: Աշխատանքները մեկնարկեցին, այս տարի կավարտվեն: Այս նախագծով կարգավորվում է մնացած 229 ընտանիքի բնակարանային խնդիրը, որոնցից 13-ը նույնպես նախընտրում է ԲԳՎ: Մնացած 216-ի համար նախատեսվում է կառուցել բնակելի տներ: Նախագծով նախատեսված շուրջ 3 մլրդ դրամը կբաշխվի հետևյալ կերպ. 1.868 մլրդ դրամը կհատկացվի Լոռու մարզի 162 ընտանիքի համար, որից 153-ը՝ բնակելի տան շինարարություն, իսկ 9-ը՝ ԲԳՎ: 988 մլն դրամ էլ կհատկացվի Շիրակի մարզի 59 ընտանիքի համար, որից 55-ը՝ բնակելի տուն կառուցելու և 4՝ ԲԳՎ-ի: Իսկ 144.3 մլն դրամը կհատկացվի Արագածոտնի մարզի 8 ընտանիքների համար բնակելի տուն կառուցելուն»,- ընդգծեց Ղուլարյանը:

Նա հավելեց, որ ԲԳՎ-ով բնակարան ձեռք բերելու վերջնաժամկետ է սահմանվել այս տարվա դեկտեմբերի 20-ը, իսկ բնակելի տների շինարարության մասով՝ մինչև 2021 թվականի ավարտը:

Մանրամասները՝ տեսանյութում: