Պատկերացրեք՝ հանձնուքներով գան, մտնեն ՔԿՀ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կունենանք․ Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
Բոլորը

ԱԺ այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը կրկին հիշեցրեց ՔԿՀ-ներում հանձնուքների արգելման մասին ու հարց ուղղեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. «Եթե իրենք, միևնույն է, կարողանում են քարտով հենց դիմացի խանութից գնել միրգ և քաղցրավենիք, ինչո՞ւ թույլ չտալ նրանց, ովքեր քարտ չունեն, գոնե հանձնուքներում դա ներառել»։

Նախարարը նշեց, որ հանձնուքների արգելքը կապված է կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:

«Դիմացի խանութի հարցը չի, այլ այն, որ համապատասխան հայտ է լրացվում, և այդ հայտի հիման վրա հնարավոր է լինում ձեռք բերված ապրանքները մեկ օր պահել, բոլոր ախտահանման աշխատանքները կատարել, նոր հանձնել դատապարտյալին»,- նշեց նախարարը։

Նախարարի խոսքով՝ մեծ ջանքերի շնորհիվ է, որ ՔԿՀ-ներում դատապարտյալների շրջանում մինչ այժմ կորոնավիրուսի որևէ դեպք չի գրանցվել։ «Պատկերացրեք, եթե ազգակցականները գան, հանձնուքների հետ միասին մտնեն ՔԿՀ, հնարավոր շփում լինի ՔԿՀ ծառայողների հետ, վարակի տարածման ինչ ցուցանիշներ կարող ենք ունենալ»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։