Ինչի դիմաց է «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն Երևանին 100 մլն դրամանոց փոշեկուլներ նվիրել

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկություն տարածեց, որ քաղաքապետարանի և «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ:

Ուշագրավ է,  որ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ Երևանին նման թանկարժեք նվեր է մատուցում: Ընդամենը մեկ ամիս առաջ քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել էր, որ այս ընկերությունը քաղաքին երեք փոշեկուլ է նվիրել:

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից Factor.am-ը տեղեկացավ, որ 2019 թվականի փետրվարին քաղաքապետարանն  այս ընկերությանը  Կոմիտասի պողոտայում անշարժ գույքի հասցեներ է տրամադրել: Խոսքը, ըստ քաղաքապետարանի կայքի, Կոմիտասի պողոտա, հ. 19/1 հասցեում «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքի մասին է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս քաղաքապետարանին մասնավոր ընկերությունների կողմից տեխնիկա էր նվիրաբերվել, ինչն աղմուկի պատճառ դարձավ:

Վերհիշելով նշենք, որ «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել է 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ Ընկերության բաժնետերերից մեկն ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանի կինն է։ Այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր կառուցել Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։ Այդ հասցեները ընկերության հողամասին տրամադրվել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի 2019թ-ի մարտի 22-ի որոշմամբ:

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Հայկ Մարությանի  որոշմամբ ՝ երկարացվել էր Կոմիտասի «Երևան Սիթի» սուպերմարկետի տարածքի վարձակալության պայմանագիրը:

Իսկ ահա կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը քաղաքապետարանին նվիրել է աղբատար ավտոմեքենաների կայանատեղի: Ընդդիմադիրները պնդում են, որ սրա դիմաց  քաղաքապետը թույլ է տվել, որպեսզի Խաչատրյանները Տերյան փողոցում՝ Աֆրիկյանների տան նախկին տարածքում կառուցվող շենքի հարկերի թիվն ավելացնեն:

Հիշեցնենք, որ երբ հայտնի դարձավ, թե ովքեր են  նվիրատուները, ընդդիմությունը հայտարարեց քաղաքապետի կողմից կոռուպցիոն գործարքների ռիսկերի մասին, ինչը վերջինս, բնականաբար,  հերքեց։

Նարեկ Կիրակոսյան