Կարևոր չէ՝ Մոսկվայից ինչ են ասում Կոստանյանը կամ Միհրան Պողոսյանը, կարևոր է՝ ինչ է անում Հայաստանը. Նորիյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
10.08.2026 | 14:52
ԱԺ-ն էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծեց
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անկախ անձանց ով լինելուց և անկախ նրանց առաջադրված մեղադրանքների էությունից ու բովանդակությունից՝ Հայաստանի արժանապատվության խնդիրն է՝ ձեռնարկել ողջամիտ քայլեր՝ իր կողմից իրականացվող քրեական հետապնդման ենթարկվող անձանց արտահանձնման ապահովելու համար։ Այս մասին այսօր «Ինչու՞ են կարևոր մեղադրյալները լքում Հայաստանը կամ հետախուզվում» թեմայով քննարկմանը նշեց փաստաբան Նորայր Նորիկյանը։

«Անկախ նրանից, թե մեղադրյալի կամ նրա պաշտպանության կողմի խորագույն համոզմամբ՝ առաջադրված մեղադրանքն անհիմն է կամ իր մեջ քաղաքական բաղադրիչ է պարունակում, քանի դեռ գոյություն ունի քրեական վարույթը և դրա ընթացքում նրանք հետախուզվում են և քրեական հետապնդման ենթարկվում, ինձ համար շատ կարևոր չէ, թե ինչ է Մոսկվայից ասում Գևորգ Կոստանյանը, ՔԿ նախագահի նախկին տեղակալը, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը կամ Գուրգեն Խաչատրյանը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե ինչ է անում ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։