Ոմանք փորձում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
Բոլորը

ՀՀ Կառավարությանն այսօրվա դրությամբ հաջողվել է ճգնաժամը հաղթահարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:

«Ես Ձեզ հիմա ավելի սենսացիոն տվյալներ ասեմ։ Դուք գիտեք, թե ինչքան քննարկվեց կոմունալ վճարների թեման։ Դա դարձել էր մի ժամանակ ներքաղաքական թիվ մեկ թեման, ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել։ Մենք կոմունալների հետ կապված 4 ծրագիր ենք իրականացրել, մոտավորապես 5 մլրդ դրամ փոխհատուցել ենք ՀՀ քաղաքացիների կոմունալ վճարները այն կանխավարկածով, որ մարդիկ պարտք են, չեն կարողանում վճարել, և մենք պետք է իրենց աջակցենք։ Իհարկե՝ սա մի հսկայական սեգմենտի համար ճիշտ է, բայց այսօրվա դրությամբ մեր փոխանցումներից մոտավորապես 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ մոտավորապես 1.2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների հաշիվներին։

Փաշինյանն այս մարդկանց հորդորեց ստացված գումարը փոխանցել որևէ կարիքավոր ընտանիքի։

Մանրամասները՝ տեսանյութում։