Աջակցություն` Զովաբերի գերեզմանատան ճանապարհի նորոգման ծրագրին

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Զովաբեր համայնքի կենտրոնական ճանապարհի մի հատվածը` գյուղամիջից մինչև գերեզմանատուն հասնող մասը, գտնվում է անմխիթար վիճակում: Մոտ 550 մետր երկարությամբ այս հատվածը չի վերանորոգվել ավելի քան 30  տարի: Հատկապես անձրևոտ եղանակին անհարթ հողե ճանապարհը դառնում է գրեթե անանցանելի: Լինելով համայնքի հանգուցյալների հիշատակի միակ վայրը` գերեզմանատան ճանապարհի բարեկարգումը մեր համագյուղացիների համար առաջնային կարևորության հարց է, որը բնակիչների կողմից բազմիցս բարձրացվել է (ներկա վիճակը` կից լուսանկարներում) : Նշված ճանապարհի մի հատվածը` մոտ 170 մետրը, համայնքապետարանի տնտեսած և ՀՀ կառավարության տրամադրած սուբվենցիոն ծրագրի միջոցներով այս ամռանը հիմնովին կնորոգվի:

 

Ճանապարհի նորոգման աշխատանքներն ամբողջությամբ իրականացնելու նպատակով Զովաբեր համայնքի ղեկավարը և ավագանին դիմում են գործարարներին` սոցիալական համագործակցության առաջարկով և աջակցության կոչով:

Հարգելի՛ հայրենակից, Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող սիրելի՛ գործարար բարեկամ,  պարզապես արժանավոր հա՛յ մարդ,

դիմում ենք Ձեզ խնդրանքով` աջակցելու  Զովաբեր  գյուղի գերեզմանատան ճանապարհի  հիմնանորոգման համայնքային ծրագրին:

 Ճանապարհի շինարարության համար դրամական փոխանցումներ կարող եք կատարել Զովաբեր բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին`

 ՎՏԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ 
Դրամ` 16034022683800
Դոլար` 16034022683801

 Ռուբլի` 16034022683802
Եվրո` 16034022683803:

Նախնական հաշվարկներով` ճանապարհի շինարարության ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար, բացի արդեն նախատեսված միջոցներից, կպահանջվի լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ:

Դրամահավաքի ամբողջ գործընթացը կլինի թափանցիկ և հաշվետու ինչպես նվիրատուների, այնպես էլ համայնքի բնակիչների և ողջ հասարակության համար:

Հանգանակված գումարի չափի, ինչպես նաև շինարարական աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար տեղեկատվություն կհրապարակվի համայնքի պաշտոնական` zovaber.am կայքում:   

Դուք կարող եք դառնալ մեր համայնքի լավ բարեկամը. շնորհակալ կլինենք յուրաքանչյուրի սրտացավ աջակցության համար:

Հարգանքով` Զովաբեր համայնքի  ղեկավար` Խաչիկ Բաղդասարյան

Հեռ. 094-88-33-83