Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս․ Միքայել Մինասյան

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից առաջ Հայաստանի թիվ մեկ փեսայի տիտղոսը զբաղեցրած Միքայել Մինասյանը նոր տեսանյութ է հրապարակել, որը ոչ այնքան բովանդակությամբ, որքան ձևով է տարբերվում նախորդից։ «Ստի վերջը – 2» վերնագրով տեսանյութը կրկին խոհանոցում է նկարված, այս անգամ սեղանին կա համակարգիչ ու վարդ։ Երկրորդ տեսանյութի վրա մոնտաժորն ակնհայտորեն ավելի շատ ջանք է թափել՝ ի համեմատ նախորդի։ Միքայել Մինասյանի խոսքն ուղեկցվում է տեսապատկերային հիշեցումներով, գյումրվա սուր հումորի փորձեր կան ինչպես Մինասյանի խոսքերում, այնպես էլ՝ մոնտաժում: Մոնտաժային էֆեկտները խոսքին ավելի ազդեցիկ տեսք պետք է տան՝ ճիշտ նույն ոճով, ինչպիսին հանրահայտ բլոգերների տեսանյութերն են։

Մինասյանն իր դիտողներին ողջունում է ճիշտ «փաշինյանական» ոճով․ «ժողովո՛ւրդ, բարի երեկո, հույս ունեմ լավ եք»։ Մինասյանն այս անգամ պատասխանում է  նախորդ տեսանյութից հետո իրեն ուղղված հարցերին։ Բայց մինչ հարցուպատասխանը, Սերժ Սարգսյանի փեսան նկատում է, որ Նիկոլ Փաշինյանը մինչ օրս չի հերքել օրեր առաջ իր պատմածը՝ հանդիպում Վանեցյանի հետ և գումարի դիմաց գործարք, ըստ որի՝ Մինասյանը դադարում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ, բոլոր քրեական հետապնդումները դադարում են և ինքը մուծում է սիմվոլիկ գումար ինչ-որ հիմնադրամի:

«Ես մերժել եմ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ժողովրդի դավաճաններ և պետության թշնամիներ են։ Իմ կենսագրությունն ինձ թույլ չտվեց նույնիսկ մտածել պայմանավորվելու մարդկանց հետ, որոնց շարքերում կան պետական դավաճաններ և գործակալներ»,- ասում է Մինասյանը։

«Բա Սերժի ժամանակ ինչո՞ւ չէիր խոսում»,- այս հարցին Միքայել Մինասյանը տեսանյութում առաջինն է պատասխանում․ «Ժողովո՛ւրդ, Սերժի վախտ խոսում էին ընդամենը երկու մարդ՝ Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը։ Իրականում ես Սերժ Սարգսյանի ժամանակ զբաղեցրել եմ երկու պաշտոն՝ եղել եմ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը և այնուհետև դեսպան։ Երբ ես դեսպան էի, ընդունված չի, որ դեսպանները քննարկեն ներքաղաքական հարցեր»։

Երկրորդ հարցը  հետևյալն է՝ եթե իսկապես ազնիվ է, թող  գա Հայաստան ու ապացուցի իր անմեղությունը։ Տասը տարի ՀՀ-ն նախագահի պաշտոնը զբաղեցրած  Սերժ Սարգսյանի փեսայի պատասխանն այսպիսին է․ «Ժողովո՛ւրդ, գիտե՞ք, ՀՀ-ում չկա արդարություն և արդարադատություն, ես վստահ եմ, որ դա գիտեք։ Նիկոլ Փաշինյանն ինձ արդեն վաղուց նշանակել է մեղավոր և պատրաստ են ինձ կալանավորելու, ինձ փակելու, առանց խոսել թույլ տալու, դուք իմ տեղը լինեիք, կգայի՞ք, իհարկե՝ ոչ։ Ես գալու եմ, որովհետև ինձ շատ ծանր է ապրել Հայաստանից դուրս՝ իմանալով, որ ընտանիքս ու ընկերներս ենթարկվում են քաղաքական հետապնդումների»։

Երրորդ հարցով Միքայել Մինասյանն արձագանքեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում նա հարցադրում էր արել՝ ի՞նչն է նախորդ տասը տարիներին խանգարել Սերժ Սարգսյանի փեսային ծառայել ժողովրդին․ «Այդ ստատուսի հիմքում կասկածն է, որ ես հայրենասեր եմ։ Իմ շատ հարգելի տիկին Հրանուշ Խառատյան, 2008-2012 թվականներին եղել եմ այն ադմինիստրացիայի մաս, որի և՛ դրական, և՛ բացասական պատասխանատվությունն եմ կրում։ Իմ հայրենասիրությունը ես արտահայտել եմ, երբ դեսպան էի՝ հասա Սուրբ Աթոռ և տեսա, որ Ադրբեջանի լոբբին այնտեղ տիրում է, և ես ջախջախել եմ այդ լոբբին ու կռվել եմ թուրքական ազդեցության դեմ։ Իմ հայրենասիրությունը դրսևորվեց, երբ Ապրիլյան պատերազմում ես կոորդինացնում էի փիար ինֆորմացիոն պատերազմն Ադրբեջանի դեմ։ Մենք հաղթել ենք այդ պատերազմում»։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավված ՊԵԿ-ում քննվող ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու քրեական գործով։ Նրա անունը շրջանառվում է նաև «ՁորաՀԷԿ»-ի ապօրինի սեփականաշնորհման գործի շրջանակներում։ Իսկ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը օրերս սոցցանցում գրառմամբ պնդել էր, որ Սերժ Սարգսյանի փեսան կեղծ փայատերերի միջոցով ապօրինի փայաբաժիններ է ունեցել նաև «Սպայկա» ընկերությունում, «Երևան մոլում», «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։ Այդ փայաբաժինների մեծ մասը 2018 թվականի հեղափոխությունից հետո հապճեպ վաճառվել է»։ Միքայել Մինասյանն այդպես էլ իրեն վերագրվող քրեական այս արարքների մեծ մասին չի անդրադառնում։

Ռոբերտ Անանյան