«Այսպես է լինում, որ ինքներս մեզ խաբում ենք, իսկ հետո կանգնում ենք փաստի առաջ». Գուրգեն Խանջյան

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

«Ժամանակն ամենաշատը մեր ազգին է հարվածել, բայց ասում ենք՝ աստծո պահած ենք, վիրուսը մեզ չի դիպչի: Այսպես է լինում, որ ինքներս մեզ խաբում ենք, իսկ հետո կանգնում ենք փաստի առաջ: Ինձ թվում էր՝ եթե կատակլիզմներ լինեին, մեր հասարակությունը կփոխվեր, բայց հիմա տեսնում եմ, որ ոչ: Այս պայմաններում փողոցում տղերքն իրար բարևելիս համբուրվում են, փաթաթվում: Չես հասկանում՝ չե՞ն գիտակցում պահի լրջությունը, իրենց տանը չե՞ն զգուշացնում այդ մասին»,- Factor.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը:

Նրա համոզմամբ՝ մեր հասարակությունն իմիջիայլոց է վերաբերվում կորոնավիրուսին և այնքան էլ չի գիտակցում սպառնացող վտանգի լրջությունը:

«Որքան էլ պարետը մեղմացնի սահմանափակումները, ամեն մարդ պետք է ձգտի պահպանել անվտանգության կանոնները: Օրինակ՝ սրճարանների բացօթյա գործունեությունը ռիսկեր է պարունակում, սակայն հանրախանութներում էլ պետք է ամեն բան անել՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով: Իհարկե, հնարավոր չէ հարյուր տոկոսով խուսափել վիրուսից, սակայն զգուշանալ պետք է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Դրամատուրգից հետաքրքրվեցինք՝ ինչ ապագա է կանխատեսում թատրոնների համար, արդյոք դրանք կկարողանան օնլայն ռեժիմով արդյունավետ աշխատել:

«Նույնիսկ եթե թատրոնները երբևէ բացվեն, մարդիկ դեռ երկար ժամանակ չեն այցելի այնտեղ: Մեկ տարուց ավել կպահանջվի, որպեսզի այդ հաստատությունները վերադառնան իրենց նախկին ռիթմին: Իսկ օնլայն ձեւաչափով աշխատանքը գուցե հանդիսատեսի համար լավ է, բայց թատրոնը պետք է ապրի. այն հանդիսատեսի կարիք ունի: Ի վերջո, թատրոնները գույքահարկ են վճարում, դերասաններին են վճարում. շատ դժվար է այս պայմաններում գոյություն պահպանելը»,- եզրափակեց Գուրգեն Խանջյանը:

Աննա Բաբաջանյան