Ինչի կհանգեցնի ապօրինի գույքի բռնագանձումը, նախկին օլիգարխների բանդաները գործի կդրվեն՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 17:40
Սիրիական բանտում 7 ամիս պահված ԱՄՆ քաղաքացի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:32
18-ամյա հնդիկ Դոմարաջուն՝ շախմատի աշխարհի 18-րդ չեմպիոն
12.12.2024 | 17:29
Գյուղվարկ վերցնեմ, «Նիվա» վերցնեմ, գցեմ ձորը, կառավարությո՛ւն, արի՛ տես` ինչ ես անում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 17:17
26 միլիոն դրամ՝ Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ գործուղման համար
12.12.2024 | 17:08
«Նոա»-ի և ԱՊՕԷԼ-ի երկրպագուներն այցելել են Ծիծեռնակաբերդ
12.12.2024 | 17:00
Հաստատվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը
12.12.2024 | 16:58
Թուրքիայի ՊՆ-ն հայտնել է, որ Անկարայի կողմից աջակցվող ուժերը շարունակում են առաջխաղացումը Սիրիայի հյուսիսում
12.12.2024 | 16:46
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ընկերություններն ավելացրել են զենքի մատակարարումները Հայաստան, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և Ուզբեկստան․ այն ուղղվում է ՌԴ․ The Insider
12.12.2024 | 16:38
 Փաշինյանն ու ԵԽ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը վերաբերող հարցեր
12.12.2024 | 16:34
Չեմ բացառում․ Գևորգ Պապոյանը` Հակոբ Ասլանյանի կողմից հնարավոր արտահոսքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:28
Մեծ Բրիտանիայում նոր հակադրոնային լազեր են փորձարկել
12.12.2024 | 16:16
Եթե Ամուլսարի ղեկավարների և բանկերի բանակցությունները հաջող ընթանան, բանկերը ֆինանսավորում կտան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 16:07
Ադրբեջանի ՊՆ ղեկավարը խոսել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակից և դժգոհել ՀՀ սպառազինումից
12.12.2024 | 15:55
Մեքենան վարում էր ոչ սթափ վիճակում, չուներ վարորդական իրավունք․ ՆԳՆ
12.12.2024 | 15:47
Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում քրդական ուժերի հետ համագործակցությունը շարունակվում է
Բոլորը

Հայաստանյան ներքաղաքական կյանքում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Իշխանության և ընդդիմության հեռակա բանավեճերի, ինչպես նաև միմյանց մասին փոխադարձ կոշտ մեղադրանքների ենք ականատես լինում, և սա այն շրջանում, երբ մի քանի օր առաջ Ազգային ժողովի կողմից վավերացվեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը:

Հիշեցնենք՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսվում է բռնագանձել 50 մլն դրամը գերազանցող այն գույքը, որի սեփականատերը չի կարողանա հիմնավորել, որ այն օրինական ճանապարհով  է ձեռք բերել:

Ի դեպ՝ նախագահ Արմեն Սարգսյանն օրենքը դեռ չի ստորագրել: Նախագահի աշխատակազմից Factor TV-ին ասացին, որ նախագահին եզրակացություն ներկայացնելու նպատակով՝ աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են օրենքը և հարակից օրենքների փաթեթը, իրականացնում իրավական և այլ մասնագիտական փորձաքննություններ: Արմեն Սարգսյանն օրենքը ստորագրելու համար 21 օր ժամանակ ունի:

Թեև օրենքը դեռ չի կիրառվում, վերլուծաբանները չեն բացառում, որ իշխանության և ընդդիմության միջև սկսված թեժ բանավեճը պայմանավորված է հենց ապօրինի գույքի բռնագանձման հավանականությամբ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ այս համատեքստում հայտարարել է, որ անկախ ամեն ինչից՝ թալանված գույքը հետ է վերադարձվելու:

Նախորդ տարիներին տարբեր հակակոռուպցիոն մարմինների և հետաքննող լրագրողների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում 50 մլն դրամը գերազանցող թանկարժեք գույք ունեցողները հիմնականում նախկին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն են կամ նրանց հետ փոխկապակցված անձինք: Այս համատեքստում մշտապես հնչել են հարցեր, թե որտեղից նրանց միլիոնների, իսկ երբեմն՝ նաև միլիարդների կարողություն: Քաղաքական ընդդիմությունը բազմիցս է հայտարարել, որ նախկին իշխանության օրոք պաշտոնյաներն իրենց լծակներն օգտագործել են՝ ընտանեկան բիզնեսներում հաջողություններ գրանցելու նպատակով:

ԱԺ իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանը չի բացառում, որ ընդդիմության, և հատկապես Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի՝ վերջին օրերի հայտարարությունները կապված են հենց այս օրենքի առաջիկա կիրառման հետ. «Հին օրենքներն իրենք էին գրել և գիտեին, որ իրենց օրենքներով իրենց գողացածը չեն կարողանա գտնել, հետ բերել: Իրենք տեսնում են, որ մի քանի ամիս անց, երբ այդ կառուցակարգերը կսկսեն աշխատել, ուրիշ իրավիճակ կլինի իրենց ունեցվածքի հետ կապված: Պատրաստ են իրենց ունեցվածքի մեծ մասը ներդնել ֆեյքերում»:

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը զավեշտ և անհեթեթություն է համարում պնդումները, թե Միքայել Մինասյանի հայտարարությունները կապված են անօրինական գույքի բռնագանձման օրենքից բխող վտանգների հետ: Նա ընդգծում է՝ այն ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել Մինասյան-Վանեցյան հանդիպումը, նշյալ օրենքի կիրառման մասին խոսք չի եղել: Փոխարենը Հովհաննիսյանը վտանգավոր է համարում վարչապետի հայտարարությունները. «Վարչապետի նմանատիպ հայտարարությունները ոչ միայն վտանգավոր են ներքաղաքական կոնտեքստում լարվածության առումով, այլ նաև մեծ վտանգավորություն ունեն օրենքի կիրառման քաղաքական աստառի և հետագայում Եվրոպական դատարանում վարչապետի միջամտության փաստն արձանագրելու տեսանկյունից»:

Արդարադատության նախկին նախարարը մտավախություն ունի, որ օրենքի խնդիրը ոչ թե անձի գույքը հետ բերելն է, այլ անձին հետապնդելը: «Իմ քայլից», սակայն, պնդում են, որ վենդետաներ չեն լինելու. «Ի՞նչ է նշանակում վենդետա: Այսինքն, ասում են՝ թալանել-տարել եմ, թող մնա, հա՞: Ով ինչ թալանեց, տարավ, գնա վայելի՞: Այս ինստիտուտը պետք է աշխատի, եթե ուզում ենք, որ համակարգային կոռուպցիա չլինի»:

Այնուհանդերձ, հետաքրքիր է, թե ինչ զարգացումներ տեղի կունենան, երբ իշխանությունները սկսեն նախկին ենթադրյալ թալանչիների ունեցվածքը բռնագանձել:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանից Factor TV-ն հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է՝ բանը հասնի նրան, որ ընդդեմ պետության սադրանքներ լինեն մեծահարուստների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից: Իրավապաշտպանը չի կարծում, որ ընդդիմադիրների պայքարը սոցիալական ցանցերից դուրս կգա. «Իրական կյանք տեղափոխվելը քիչ հավանական է, որովհետև նրանք իրենց ոտքի տակ հող չունեն և չեն էլ ունեցել, երբ իշխանության էին: Նրանք արդեն ժամանակավրեպ են և մեկընդմիշտ մերժվել են, չեն կարող իրական կյանքում դուրս գալ փողոց, ինչ-որ բախումներ կամ ակցիաներ կազմակերպել: Իհարկե, նրանք կարող են նստել իրենց համակարգչի դիմաց, իրենց սենյակներում և ասել ցանկացած բան»:

Վարդան Հարությունյանը չի բացառում, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը կիրականացվի մեծ դժվարություններով: Ասում է՝ ինչքանով հաջողություններ կունենանք, դա կախված է իշխանությունների վճռականությունից, հետևողականությունից և պրոֆեսիոնալիզմից: Ի դեպ՝ այս օրերին ակտիվ խոսվում է այն մասին, թե ենթադրյալ կոռուպցիոներները նաև օգնություն են խնդրում դրսից. «Ես չեմ կարող խոսել արտաքին ճնշումների մասին, մենք խոսում ենք ՀՀ-ի ինքնիշխանության մասին: Դրանք վերացական խոսակցություններ են: Երեկ կարդացի ինչ-որ նյութ, որ նախկին կոռուպցիոների ճակատագրով զբաղվում է մի մեծ երկրի վարչապետ»:

Իսկ ահա Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ բախում չի լինի: Ըստ նրա՝ կլինի հակազդում, եթե իրավապահները լծվեն վարչապետի այն թեզի բացահայտմանը, որ, օրինակ, Մոնումենտի բոլոր առանձնատներն ապօրինի են. «Մոնումենտում տներ ունեցող անձինք… սա վարչապետի լեզվամտածողության հետևանք է, և նա ամեն ինչ այնտեղ ապօրինի է համարում: Մտածում է, որ այնտեղ Լոնդոնի գներն են: Հիմա, եթե իրավապահ համակարգը պետք է լծվի դա ապացուցելուն, դա ապօրինի է, իսկ այս ապօրինությունը բերելու է հակազդման, բախումների՝ ոչ: Հակազդեցություն՝ իրավական տեսանկյունից: Վարչապետը մտածում է, որ այս ձևով պետք է փող բերի բյուջե, բայց հակազդեցության արդյունքում ինքն իր նպատակին չի հասնի»:

Արփինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ սեփականատերերի կողմից այդ հակազդումները լինեն հասարակական կարգի մասշտաբային խախտումներով, բռնություններով կամ վախի մթնոլորտ ստեղծելով. «Շատ բարդ հարց եք տալիս: Ես հուսով եմ, որ նման իրավիճակ իշխանությունը թույլ չի տա: Բանը չի հասնի նրան, որ իշխանությունների ապօրինությունների հետևանքով դա տեղի ունենա: Ձեր ասած իրավիճակը կարող է հրահրել միայն իշխանությունը»:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշում է, որ մարդկանց հետաքրքրում են ոչ թե թալանի մասին հայտարարությունները, այլ այն, թե երբ թալանվածը հետ կբերվի և կբարելավեն իրենց սոցիալական վիճակը: Նա չի բացառում, որ ենթադրյալ թալանչիները կփորձեն ամեն կերպ պայքարել. «Եթե պետական մարմինները գործեն բացառապես օրինականության սահմաններում, չեմ կարծում, որ հակասություն առաջանա: Եթե ես թալանչի եմ, իհարկե, չեմ ուզի, որ իմ ունեցվածքն ինձնից գանձեն: Բայց եթե ես գիտեմ, որ ես թալանել եմ, պետությունն էլ դա բացահայտել է, ուրեմն ոչ մեկի չի հետաքրքրում իմ ինքնազգացողությունը: Լավ են արել, որ բացահայտել են»:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ, օրինակ, որոշ օլիգարխներ իրենց բանդաները գործի դնեն՝ գույքը պաշտպանելու համար, եթե դատարանով հաստատվի, որ այն անօրինական է: Հիշեցնենք, որ նման դեպքերի ականատես եղանք 2018 թվականին, երբ ՀՀԿ-ական որոշ օլիգարխներ անձնական թիկնապահներով ճնշում էին ժողովրդին. «Ինձ այդպիսի դեպք հայտնի չէ, որ օլիգարխներն իրենց բանդաներին հանեն փողոց, ես այդպիսի բան չեմ հիշում: Ի՞նչ կապ ունեն հեղափոխության օրերը ապօրինի բռնագանձման մասին օրենքի կիրառման հետ: Դուք ասում եք՝ օրենքը կարող է առաջացնել քաղաքական հակասություններ, ես էլ ասում եմ՝ եթե թալանչի է, ինչ ուզում է՝ առաջացնի, թող պետությունը զբաղվի նրանով: Անհանգստանում են նրանք, ովքեր գիտեն, որ թալանչի են»:

Թե ու՞մ շքեղ դղյակը կամ էլիտար հյուրանոցը կճանաչվի անօրինի գույք և կբռնագանձվի պետության կողմից, պարզ կլինի ապագայում: Նշենք, սակայն, որ հեղափոխությունից հետո նախկին իշխանության հետ փոխկապակցված անձինք, առանց որևէ հիմնավորման, պետությանը թանկարժեք գույք կամ խոշոր չափի գումարներ նվիրեցին: Խոսքը, մասնավորապես, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի կողմից պետությանն անհատույց փոխանցված 18.5 միլիոն դոլարի մասին է: Իսկ ահա Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Ավետիսյանի ընտանիքը պետությանը նվիրեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի շքեղ շենքը: Նրանց դեմ հարուցված քրեական գործերով ուշագրավ զարգացումներ առայժմ չկան:

Նարեկ Կիրակոսյան