Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է գրել

Լուրեր

06.04.2026 | 23:30
Հրդեհ Թաիրով բնակավայրում. այրվել է ավտոմեքենա
06.04.2026 | 23:19
Թուրքական դատարանը արդարացրել է կինոռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին Հայոց ցեղասպանության մասին ֆիլմի ցուցադրման գործով
06.04.2026 | 23:10
Կանխվել է ծանր հանցագործություն․ Քրեական ոստիկանության բացահայտումը
06.04.2026 | 23:00
Թեհրանը հայտարարում է, որ Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև բանակցությունները հարթել են թյուրըմբռնումները
06.04.2026 | 22:50
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների էլեկտրաէներգիայի ծախսերը
06.04.2026 | 22:42
Վարորդները ձեռնարկելու են համապատասխան միջոցներ ուղեվարձի պատշաճ գանձումն ապահովելու նպատակով. հայտարարություն
06.04.2026 | 22:29
Իրանը հայտարարել է, որ թիրախավորել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված նավեր
06.04.2026 | 22:16
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.04.2026 | 22:03
Թրամփը չի ստորագրել Իրանի հետ հրադադարի համաձայնագրի առաջարկի տակ. Սպիտակ տան պաշտոնյա
06.04.2026 | 21:49
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու․ Փաշինյանը՝ լավագույն մարզիկների պարգևատրման արարողությանը
06.04.2026 | 21:37
«Ցինիզմ է»․ չծառայած «բարձրակարգ տղա»-ի մասին Քոչարյանի խոսույթի արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:27
Հանձնառու ենք պատշաճ պայմաններ ապահովել մարզիկների համար՝ միշտ նոր հաղթանակներ գրանցելու անխախտ նպատակադրմամբ. ԿԳՄՍ նախարար
06.04.2026 | 21:15
293 հայտնի և անհայտ անուն․ ինչ ցուցակով է ՔՊ-ն գնում ընտրության և ով չի լինի հաջորդ գումարման խորհրդարանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 21:00
Կրեմլն ուզում է Իվանիշվիլիի մոդելը կիրառել ՀՀ-ում․ ՌԴ-ն այսպիսով ագրեսիա է իրականացնում ՀՀ-ի նկատմամբ․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.04.2026 | 20:43
Բիձինա Իվանիշվիլին ընդունել է Ալիևին. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պարզելու համար տեղեկության իսկությունը՝ Factor.am-ը փորձեց կապ հաստատել նախարարի հետ, նա, սակայն, պարբերաբար անջատում էր հեռախոսը։ Իսկ ահա նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Գրիգորյանն էլ, լսելով մեր հարցը, ասաց, որ որևէ մեկնաբանություն չունի։

Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն Էրիկ Գրիգորյանը ստանձնել է 2019թ. հունիսի 1-ից: Նա ծնվել է 1979 թվականին Կապան քաղաքում: 2004-2005 թվականներին սովորել է Էգեյան համալսարանի, բնապահպանական գիտությունների ֆակուլտետում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման և քաղաքականության միջազգային անսպիրանտական ծրագիրը։ 2007 թվականին սովորել է Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի կառավարման միջազգային հետբուհական դիպլոմավորված ծրագիրը։ 2008-2009 թվականներին սովորել է Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, ստացել է դոկտորական ուսում, ուսումնասիրել է շրջակա միջավայրի տնտեսագիտությունը։ Աշխատել է էկոհամակարգերի տարբեր ծրագրերում։ 2017 թվականի փետրվարի 22-ից աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական։