Շաքարային դիաբետով մեր հիվանդները ԱՊՀ ողջ տարածքում անվճար բուժօգնություն կստանան․ Սոֆիա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
05.05.2020 | 15:54ԱԺ-ում քննարկվում է «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը նշեց, որ համաձայնագիրը վաղուց է ստորագրվել՝ զարմանք հայտնելով, թե ինչու է «քնեցվել» այս կարևորագույն համաձայնագրի վավերացումը։
«Իրապես շաքարային դիաբետով հիվանդները լուրջ խնդիրներ էին ունենում: Երբ ՀՀ սահմաններից դուրս են գալիս, վայրկյանների ազդեցությամբ ուղղակի կարող են կոմայի մեջ հայտնվել, բայց որևէ ծառայություն կամ աջակցություն չստանալ։ Իսկ հիմա ԱՊՀ ամբողջ տարածքում բացարձակ անվճար բուժօգնություն են ստանալու»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։