Գեղարքունիքում վարակի 117 հաստատված դեպք կա. մարզպետ
Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսով վարակման 117 հաստատված դեպք կա: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը:
«ՀՀ Գեղարքունիքի մարզում վերջին երկու օրերի ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 117 հաստատված դեպք։
Պետք է նշել, որ բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացված քաղաքացիների շրջանում»,- գրել է մարզպետը։