Երևանում վերաբացվեցին սրճարանները, վարսավիրանոցները. արդյո՞ք անվտանգության նորմերը պահպանվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Հայաստանում արդեն 50 օր է՝ արտակարգ դրություն է հայտարարված, և 50-րդ օրը պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ վերացվել են մի շարք սահմանափակումներ՝ այսօրվանից տեղաշարժման թերթիկի պահանջ չկա, թույլատրվում է տնտեսական գործունեության որոշ ոլորտների աշխատանքը՝ արտադրություններ, բացօթյա սրճարաններ, գեղեցկության սրահներ։

Դեռևս չի գործի հանրային տրանսպորտը։ Կորոնավիրուսով վարակվել է 2507 մարդ, այս պահին ակտիվ վարակակիր է 1393 մարդ, մահացել է 39 քաղաքացի։

Factor TV-ի տեսախցիկն այսօր արձանագրեց, որ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ամենամեծ սրճարաններից մեկը՝ «Սանտաֆեն», դեռ չի աշխատում, բայց նախապատրաստական ակտիվ աշխատանքներ սկսել են։ Մաքրվում ու ախտահանվում էին սեղաններն ու նստարանները, իսկ սրճարանի անձնակազմը կարգի է բերում խոհանոցային սպասքը, տաղավարները:

«Բոլորս անհամբեր սպասում էինք, թե երբ ենք բացվելու, և փառք Աստծո, այդ հնարավարությունը արդեն մեզ տրվել է։ Սեղանին պետք է դրված լինեն ալկոգելեր։ Զբաղվում ենք աշխատակիցների հանդերձանքով՝ ձեռնոցներ ու դիմակներ, որ կարողանան անվտանգ աշխատել և սպասարկել մարդկանց։ Մինչ հաճախորդների մոտենալը, ստերիլիզացումը կկատարվի։ Սեղանները իրարից հեռու ենք դնում»,- ներկայացրեց «Սանտաֆեի» մենեջերներից Աննա Իսպիրյանը։

«Քամանչա» և «Արմատ» ռեստորանում և սրճարանում ախտահանվում են բռնակները, այն սեղաններն ու աթոռները, որտեղից հենց նոր հեռացել են հաճախորդները։ Մինչ տեղ զբաղեցնելը ռեստորանում, այստեղ նախ ջերմաչափում են հաճախորդներին, տվյալները գրանցում հատուկ մատյանում՝ հաճախորդի անուն-ազգանուն և թե ինչքան էր ջերմությունը։

Կորոնավիրուսի օրերին «Քամանչա» ռեստորանը ուտեստները առաքել է հաճախորդներին։ Խոհանոցը ևս ամբողջությամբ զինված է հակակորոնավիրուսային տրամաբանությամբ։

«Բնականաբար, տնտեսական վնասներ փակման այս ամիսներին կրել ենք։ Վերաբացումը մեզ օգնում է միայն աշատակիցներին աշխատանքով ապահովելու տեսանկյունից, դա էլ մեծ բան է, իսկ կատարված ներդրումները հետ բերելու օրերը դեռ կհետաձգվեն»,- ներկայացրեց «Քամանչա» և «Արմատ» ռեստորանի և սրճարանի սեփականատեր Արեգ Գևորգյանը։

Երկարատև փակումից վերադառնում են նաև գեղեցկության սրահները։ «Կոկո Կալայջյան» սրահը նախ ախտահանվել է, այսօր չեն աշխատում, բայց պատվերներ ընդունել են ու մարդկանց սպասում են արդեն վաղվանից։ Հենց սրահի մուտքի մոտ տեղադրված է ձեռքերն ախտահանող սարքը, որը հեղուկը փոխանցում է առանց հպման։

«Եթե ջերմաչափենք ու հաճախորդը տաքություն ունենա, ներողություն կհայտնենք ու կհրաժարվենք ծառայություն մատուցել։ Հաճախորդներին խնդրել ենք չեղարկել պատվերները, եթե ունեն ջերմություն։ Արդեն 10 օրվա պատվերներ ունենք»,- ներկայացրեց «Կոկո Կալայջյան» սրահի տնօրենը։

Որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի, վարսավիրական աթոռներից մի քանիսը հեռացրել են և մյուս երկուսի մեջտեղում տարածք բացել։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան