Ունեցել ենք մահ այն դեպքում, երբ տվյալ քաղաքացին խրոնիկ հիվանդություն չի ունեցել. Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.12.2025 | 18:30
Ալեքսանդր Գրիգորյան․ Հիմա Սպերցյանը կարիերայի լավագույն մարզավիճակում է
19.12.2025 | 18:21
Ադրբեջանական բենզինը Հայաստան հասավ // ՌԴ-ն և Ուկրաինան զոհվածների մարմիններ են փոխանակել․ ԼՈՒՐԵՐ
19.12.2025 | 18:20
ՀՀ-ում ծառայությունների սակագները շարունակում են աճել․ ամենաբարձր գնաճը կրթության և տրանսպորտի ոլորտներում է
19.12.2025 | 18:15
Սարմեն Բաղդասարյանը նշանակվել է  Լիբանանում ՀՀ դեսպան
19.12.2025 | 18:11
Երեք ռուս սահմանապահներ հատել են Էստոնիայի սահմանը և 20 րոպե մնացել երկրում
19.12.2025 | 18:00
Թող դատի՛ տան, եթե ԿԳԲ-ի ագենտ լինելու մեղադրանքը զրպարտանք է, կտեսնեն՝ դատարանում ինչ կկատարվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:51
Դավիթ Մանուկյանն ու Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում եզրափակիչ ելույթներով են հանդես եկել
19.12.2025 | 17:45
Այդպիսի ինֆորմացիայի չեմ ծանոթացել. Սերժ Սարգյանը՝ Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 17:34
Արման Ծառուկյան․ Գեյջին ու Փիմբլեթն իմ մակարդակի մարտիկներ չեն
19.12.2025 | 17:29
Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք. Դատախազության հայցը բավարարվել է
19.12.2025 | 17:20
Մայր Աթոռը՝ պատարագներին Կաթողիկոսի անունը զեղչելու մասին
19.12.2025 | 17:17
Ձուն թանկացել է, շաքարավազն՝ էժանացել․ 11-ամսյա գնաճի տվյալները
19.12.2025 | 17:11
Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում
19.12.2025 | 17:00
Գևորգ Կոստանյանին ՀՀ-ին հանձնելու նոր միջնորդություն է ուղարկվել ՌԴ
19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ներկայացրեց այսօր կորոնավիրուսից մահացած 4 անձանց խրոնիկական հիվանդությունները։

«Դրանք հիմնականում նույն հիվանդություններն են, դժբախտաբար՝ հիմնականում դա շաքարային դիաբետն է, զարկերակային գերճնշումը, սրտի իշեմիկ հիվանդությունը, որոնք փաստացի կտրուկ վատթարացնում են օրգանիզմի վերականգնվելու ունակությունը, և այդ մարդիկ չեն կարողանում պարզապես վերականգնվել։ Լինում են նաև դեպքեր, որ հենց այդ նույն հիվանդություններով քաղաքացիներն ամբողջությամբ ապաքինվում և դուրս են գրվում, բայց, դժբախտաբար, լինում են նաև ծանր դեպքեր, որոնց հնարավոր չէ փրկել»,- նշեց նախարարը։

Նրա խոսքով՝ դա, իհարկե, չի նշանակում, որ առողջ քաղաքացիներն ամբողջությամբ ապահովագրված են:

«Մենք ունեցել ենք մի քանի դեպք, նաև ունեցել ենք մահվան դեպք, որ ոչ մի խրոնիկական հիվանդություն չի ունեցել՝ 69-ամյա մեր քաղաքացին: Ունեցել ենք շատ ծանր դեպք, որ խրոնիկական հիվանդություն չի ունեցել, բայց ծանր է եղել և փաստացի մի կերպ է փրկվել։ Դա ասում եմ, որ որևէ մեկի մոտ երաշխիքներ չառաջանան, որ ինքը անմասն է մնալու, եթե վարակվի»,- նշեց Թորոսյանը։

Հարցին՝ արդյո՞ք մենք բուժաշխատողների պակասի խնդիր կունենանք, նախարարը պատասխանեց. «Բուժաշխատողները նաև լավանում են, և շարունակում են իրենց աշխատանքը: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ թիվը հանկարծակի կրիտիկականի չհասնի, որ, օրինակ, մի ամբողջ հիվանդանոցի բուժաշխատողների մեծ մասը վարակված լինի կամ հիվանդանոցի աշխատանքը պարալիզացվի»։

Արսեն Թորոսյանը նաև ընդգծեց, որ այս պահի դրությամբ սարքերի, բուժանձնակազմի, դեղորայքի, ինչպես նաև մահճակալային ֆոնդի պակաս չի նկատվում. «Ունենք 350 ազատ մահճակալային ֆոնդ»։

Մանրամասները՝ տեսանյութում։