Առանձնատնից գողացել էր 13 միլիոն դրամից ավելի ապրանք․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Ապրիլի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները բնակարանային գողության դեպք են բացահայտել։ 2018 թվականի հունիսի 28-ին հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին Էջմիածնի Ռոմանոս Մելիքյան փողոցի առանձնատներից մեկի մուտքի դուռն ու գողացել օրինական որսորդական հրացան, դրամապանակներ, բանկային քարտեր, ժամացույցներ, փող, զարդեր և այլն։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր առանձնապես խոշոր չափերի՝ 13 միլիոն դրամից ավելի վնաս։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում Վաղարշապատի քրեական հետախույզները ձեռնարկել են օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ։ Բացահայտման տևական աշխատանքը, հետևողականության շնորհիվ, արդյունք տվեց։ Բնակարանային գողությունը կատարելու կասկածանքով իրավապահների տեսադաշտում հայտնվեց Էջմիածնի բնակիչ, 23-ամյա մի երիտասարդ, որը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Կասկածվողը խուզարկվեց։ Նրա մոտ մարիխուանայի նմանվող զանգված ու օգտագործված կաթուցիչ կար։ Երիտասարդը ոստիկանությունից ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։ Նրան մեղադրանք է առաջադրվել։ Հետագա օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվեց առանձնատնից գողացված իրերի մի մասը։ Գողոնի մյուս մասը հայտնաբերելու միջոցառումներն ու հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են։