Մարդաշատ փողոցներ ու հերթեր բանկերի մոտ. ինչ  իրավիճակ է Գյումրիում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Այսօրվանից՝ մայիսի 4-ից նոր փոփոխություններ են գործում արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։ Մասնավորապես, հանվել են ազատ տեղաշարժման սահմանափակումները, թույլատրվում է տնտեսական տարբեր տեսակների գործունեությունը։

Սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ՝ կյանքը Գյումրիում, կարծես, մտնում է բնականոն հուն։ Չնայած առավոտից Գյումրիում տեղացող հորդառատ անձրևին՝ փողոցները բավական մարդաշատ են։

Մարդկանց թիվը հատկապես մեծ է բանկերի ու բանկոմատների մոտ, ինչը պայմանավորված է պետության կողմից տրվող սոցիալական աջակցության գումարների ստացմամբ։ Անվտանգության ցուցումներից ելնելով՝ մարդկանց առանձին-առանձին են ներս թողնում բանկեր, այդ պատճառով մուտքերի մոտ հերթեր են գոյանում։

Քաղաքում նկատելի է նաև երթևեկության աշխուժացում, չնայած հասարակական տրանսպորտը դեռևս չի աշխատում։

Վերաբացվել են հագուստի, էլեկտրատեխնիկայի  խանութները, վարսավիրանոցներն ու բացօթյա սրճարանները։ Այսօր գործող մի քանի բացօթյա սրճարան կա. որոշները դեռ փակ են կամ աշխատում են առաքմամբ: Հագուստի ու կոշիկի խանութների մի մասը ևս շարունակում է փակ մնալ։

Հագուստի տարբեր խանութների աշխատակիցներ Factor.am-ի հետ զրույցում ասացին՝ ուրախ են կրկին աշխատանքի վերադառնալու համար: Նրանք, սակայն, նշեցին, որ առևտուր չկա:

Էմմա Չոբանյան