Բաթումիում ու Քութաիսիում սահմանափակումները կվերացվեն. Թբիլիսին փակ կլինի առնվազն մինչև շաբաթվա վերջ

Լուրեր

22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
22.05.2026 | 12:34
Ցույց ենք տալիս, թե որն ա իրական բոչկա գլորելը. «Բոլորին դեմ եմ»-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:25
Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մարզադահլիճ է բացել ԱՄՆ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 12:13
Դատախազը դիմել է ԿԸՀ-ին՝ Անդրանիկ Թևանյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում սկսելու միջնորդությամբ
Բոլորը

Վաղվանից Բաթումիում և Քութաիսիում կվերանան բոլոր տեսակի տեղաշարժման սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, հաղորդում է վրացական Առաջին ալիքը:

«Ինչպես գիտեք՝ մի քանի շաբաթ առաջ մենք ստիպված էինք միջոցներ ձեռնարկել՝ փակելու որոշ խոշոր քաղաքներ: Վաղվանից այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բաթումին և Քութաիսին, կվերանան բոլոր տեսակի տեղաշարժման սահմանափակումները: Որոշ սահմանափակումներ Թբիլիսիում և Ռուսթավիում կլինեն ուժի մեջ: Սա ուղղակիորեն կապված է հարևան շրջաններում համաճարակաբանական իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան:

Նա նշել է, որ առաջիկայում, ելնելով համաճարակաբանական իրավիճակից, համապատասխան որոշումներ կկայացվեն նաև Թբիլիսիի և Ռուսթավիի հետ կապված:

«Կարծում եմ՝ կարելի է հուսալ, որ մինչև շաբաթվա վերջ Թբիլիսիի և Ռուսթավիի բացման հարցին կտրվի դրական լուծում»,- հավելել է Վրաստանի վարչապետը:

Միաժամանակ, կառավարության ղեկավարի տեղեկացմամբ, որոշվել է մայիսի 5-ից վերացնել շինարարական ոլորտի հետ կապված սահմանափակումները, կթույլատրվի նաև ավտովերանորոգման ծառայությունների գործունեությունը: