Կորոնավիրուսի կրկնակի վարակման 3 դեպք է գրանցվել Հայաստանում․ Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կորոնավիրուսի կրկնակի վարակման 3 դեպք է գրանցվել Հայաստանում։ Այս մասին այսօր ԱԺ առողջապահական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Ըստ Թորոսյանի, սակայն, ակադեմիական մեծ դեբատ է տեղի ունենում՝ արդյո՞ք դա կրկնակի վարակ է:
«Հնարավոր է՝ դա պարզապես եղել է կա՛մ վիրուսի ապաակտիվացում օրգանիզմում, հետո ակտիվացում, կա՛մ վիրուսի ոչ ակտիվ մասնիկների առկայություն հյուսվածքներում»,- նշեց Թորոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: