«Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնյան վերցրել և չի վերադարձրել դատապարտյալի «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը. ՀՔԾ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ:

Այսպես, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված ծառայողական քննության նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության` 02.12.2009թ.-ի ուղեկցական գրությունով հիշյալ հիմնարկ է ուղարկվել քննիչի կողմից դատապարտյալ Կ. Կ. Ստենգաչուից վերցված «POLIC LIMITED EDITION» տեսակի ձեռքի ժամացույցը՝ ըստ հնարավորության այն վերջինիս վերադարձնելու նպատակով:

Գրությունը ստանալուց հետո «Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը, շահադիտական կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները` դատապարտյալին պատկանող ձեռքի ժամացույցը հաշվապահական հաշվառման բաժնին ի պահ հանձնելու փոխարեն այն դրել է իր աշխատասենյակի մետաղյա պահարանի մեջ, ինչի հետևանքով ՔԿՀ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքում հնարավոր չի եղել հայտնաբերել նշված ժամացույցը:

Նկարագրված գործողությունների հետևանքով դատապարտյալը զրկվել է սեփականության իրավունքով իրեն պատկանող ժամացույցն իր հայեցողությամբ օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Այսպիսով, «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: