Ռուսաստանը կորոնավիրուսի նոր դեպքերով գերազանցել է ԱՄՆ-ին, Իսպանիային ու Իտալիային

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Ռուսաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 10 հազարից ավելի նոր դեպք է արձանագրվել։ Երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 134.687-ի։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը հասել է 1280-ի։ Նշվում է, որ նոր դեպքերից 5.948-ը գրանցվել է Մոսկվայում։

Worldometers կայքի տվյալների համաձայն՝ Ռուսաստանը մեկ օրում գրանցված նոր դեպքերով գերազանցել է աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրներն ունեցող ԱՄՆ-ին, Իսպանիային, Իտալիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային ու Գերմանիային։

Հավելենք, որ աշխարհում կորոնավիրուսի հաստաստված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 3.515.144-ի, իսկ մահացությունների թիվը՝ 245.606-ի։ Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվել է 1.133.915 մարդ։

Նելլի Մելքոնյան