Մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ձեզ առաջնորդեն ձեր սեփական համոզմունքները և խիղճը. Արարատ Միրզոյանի ուղերձը

Լուրեր

02.07.2026 | 11:50
Ուզում եք՝ շուտ անցկացնեք, սղղացնեք՝ «դեմոկրատիայի և շառաչող թափանցիկության» պայմաններում․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:43
Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի համատեղ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 11:38
Փորձ է արվում սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքը․ Արծվիկ Մինասյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:37
Նիժնի Նովգորոդին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով հրդեհվել է «Լուկօյլի» նավթավերամշակման գործարանը
02.07.2026 | 11:28
Բագրևանդ թաղամասում բացահայտվել է համակարգչային հափշտակություններով զբաղվող ենթադրյալ հանցավոր խումբ
02.07.2026 | 11:14
Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 11:06
Նոր նշանակումներ Պաշտպանության նախարարությունում
02.07.2026 | 11:00
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 10:51
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
02.07.2026 | 10:42
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է 11, վիրավորվել՝ 56 մարդ
02.07.2026 | 10:25
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանեց Երևան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 10:16
«Ականատեսը» ընտրելու իրավունքի սահմանափակման նախագիծը սահմանադրական խնդիր է համարում
02.07.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 2-ի դրությամբ
02.07.2026 | 09:45
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը
02.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է լրագրողներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ մամուլի ազատությունը, անկախությունը, անաչառությունը չեն սահմանափակվում միայն իշխանություններից ազատությամբ և անկախությամբ։ Այն կամ համակողմանի և ամբողջական է, կամ պարզապես չկա։ ՝ Արարատ Միրզոյանը Ֆեյսբուքի իր էջում նշել է.

«Հարգելի’ լրագրողներ,

Շնորհավորում եմ ձեզ մամուլի ազատության օրվա կապակցությամբ։

Ազատ մամուլը ժողովրդավարության կարևոր հիմնասյուներից է, հասարակության զարգացման և առաջընթացի գրավականներից մեկը։ Իզուր չէ, որ մամուլն ընդունված է համարել երկրի չորրորդ իշխանությունը։

Մեր բոլորի համատեղ խնդիրն է ապահովել ազնիվ, անաչառ և անկախ մամուլի գոյությունը Հայաստանում։ Մամուլ, որը կկատարի իր իրական առաքելությունը՝ ապահովել մարդկանց տեղեկացված լինելու իրավունքի իրացումը, նպաստել իշխանությունների թափանցիկությանը, հարկ եղած դեպքերում հակակշռել, քննադատել իշխանություններին։ Մամուլը, որը մաս կլինի ընդհանուր հանրային բարիքի ստեղծմանը և Հայաստանում տեղի ունեցող խորքային ժողովրդավարական փոփոխություններին։

Ավելորդ չէ թերևս ընդգծել, որ մամուլի ազատությունը, անկախությունը, անաչառությունը չեն սահմանափակվում միայն իշխանություններից ազատությամբ և անկախությամբ։ Այն կամ համակողմանի և ամբողջական է, կամ այդ պարզապես չկա։

Սիրելի’ գործընկերներ,

Ըստ այդմ մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ձեզ առաջնորդեն մեր հայրենիքի և հասարակության առջև առաքելության և պատասխանատվության զգացումը, ձեր սեփական համոզմունքները և խիղճը»։