Վրաստանում կորոնավիրուսի 16 նոր դեպք է արձանագրվել. վարակվածների ընդհանուր թիվը՝ 582
Քաղաքականություն
02.05.2020 | 20:43Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 16 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք StopCov.ge կայքից:
Այսպիսով, ներկայում Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 582 դեպք, միաժամանակ, ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել 207 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում մահացել է 7 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում մնում է 5.025 մարդ, ստացիոնար հսկողության ներքո՝ 540-ը: