Զորակոչային հանձնաժողովի սրտաբանն անտեսել է զորակոչիկի ունեցած հիվանդությունները, ինչը վերջինիս մահվան պատճառ է դարձել. ՀՔԱ

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը: Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պաշտոնեական անփութության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

2015թ. մարտի 4-ին զորակոչիկ Սուրեն Մոսիյանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը: Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների: 

Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է: