Ախտահանման միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտի բուժհաստատությունների տարածքներում
«Առողջ Արցախ» կամավորական ծրագրի շրջանակներում ախտահանման հերթական միջոցառումներ են իրականացվել Ստեփանակերտում տեղակայված հանրապետական նշանակության բուժհաստատությունների տարածքներում։
Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, նախաձեռնության պատասխանատուներն ասել են, որ ախտահանիչ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։