Հայտնի են այն մեկական առարկաները, որոնք դիմորդները հանձնելու են բուհ ընդունվելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Առարկաներն ընտրելիս առաջնորդվել ենք դիմորդների շահերով։ Ընտրել ենք այնպիսի առարկաներ, որոնք թույլ կտան մասնակցել մեկից ավելի մասնագիտությունների համար մրցույթի, որովհետև մեկ առարկա հանձնելով՝ պետք է հնարավորություն ստեղծվի տարբեր մասնագիտությունների դիմելու, թեպետ առաջնահերթությունը տրվելու է առաջին մասնագիտությանը։ Այս մասին այսօր բուհերի ընդունելության կարգի ու քննությունների մասին ուղիղ եթերի ընթացքում նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

«Լեզվաբանական համալսարաններում կամ ֆակուլտետներում լեզուներն են, մի շարք այլ բուհերում, օրինակ՝ Տնտեսագիտական համալսարանում, մաթեմատիկան։ ԵՊՀ-ում արվեստի տեսություն և պատմության, կրոնագիտության, ինչպես նաև աստվածաբանության ֆակուլտետներում ընդունելության մրցութային քննությունը հայոց լեզու և գրականությունն է։ Պատմության, ինչպես նաև հնագիտության և ազգագրության ֆակուլտետում՝ պատմությունը, փիլիսոփայության ֆակուլտետում՝ հայոց լեզու և գրականությունը, արևելագիտության ֆակուլտետում՝ արաբագիտություն, թուրքագիտություն և իրանագիտություն մասնագիտությունների համար ընդունելության մրցութային քննությունը հայոց պատմությունն է, կովկասագիտության դեպքում՝ նույնպես»,- մանրամասնեց ԿԳՄՍ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։