Ծառատնկման ծրագրի մասնակիցներն օրական նվազագույնը 10.000 դրամ կարող են աշխատել. փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Ծառատնկման ծրագիրը մշակելիս և յուրաքանչյուր կտրոնի ու տնկված ծառի համար գումար սահմանելիս հաշվի առնվել է, թե քաղաքացիներն օրական քանի ծառ կարող են տնկել: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը՝ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան:

«Մենք նախնական մեր աշխատակիցներին խնդրել էինք գնահատել, թե որքան կտրոն կկարողանանք տնկել ամեն օր: Նվազագույնը 200 կտրոն հնարավոր է մեկ օրվա ընթացքում պատրաստել և տնկել: Այսինքն՝ օրական ծրագրի մասնակիցները կաշխատեն մինչև 10.000 դրամ»,- ասաց պաշտոնյան:

Նա հավելեց նաև, որ սա նվազագույն թիվն է:

Հիշեցնենք, որ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 15-րդ միջոցառումը։ Այս միջոցառման նպատակն է՝ բնապահպանական խնդիրներ լուծելու միջոցով գյուղատնտեսական ոլորտում ժամանակավոր աշխատատեղեր ստեղծել: Ըստ այդմ, կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճար կտրամադրվի:

Առաջարկվում է Հայաստանի բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը՝ այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր, մեղմելով բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

Մանրամասները՝ տեսանյութում: