Ինչպե՞ս են վարձավճարների խնդիրը լուծում Հայաստանի առաջատար բուհերի ուսանողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պայքարի հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակում պետական բուհերի ավարտական կուրսի առկա համակարգի այն ուսանողները, որոնց ՄՈԳ-ը 90 և բարձր է, 100%-ով կստանան ուսման վարձի փոխհատուցումը, ոչ ավարտական կուրսի ուսանողները՝ 75%-ով։ Իսկ ի՞նչ անեն այն ուսանողները, որոնց առաջադիմությունը գերազանց չէ, ֆինանսական վիճակը՝ նույնպես, կարանտինի պատճառով։

Թատերական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանող Տիգրան Դոդորյանն այս օրերին տանն է՝ ինչպես բոլոր մյուս ուսանողները․ չի աշխատում ու համալսարան չի հաճախում։ Ի տարբերություն մյուս բուհերի, իրենց մոտ այլ է․ դերասանական արվեստում օնլայն ուսուցումը լավագույն տարբերակը չէ։ Այսպես, օրերս Տիգրանը փաստի առաջ է կանգնել։

«Եթե ես մինչև մայիսի 10-ը չվճարեմ իմ ինստիտուտի վարձը, ես չեմ կարողանա մասնակցել քննությանը։ Ինչպե՞ս վճարեմ, եթե ես մոտավորապես 3 ամիս ա՝ չեմ աշխատում և ինչի համար վճարեմ, եթե ես ընդհանրապես Zoom-ով, ոչ մի բանով դաս չեմ արել։ 4-րդ կուրս եմ ավարտական, բայց ոչ մի փորձ, ոչ մի դաս չեմ ունեցել»,- ասում է Տիգրանը։

80-ից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողների այս տարվա վարկերի տոկոսները, հակաճգնաժամային ծրագրով, կզրոյացվեն։ Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար՝ կսուբսիդավորվեն 5 տոկոսով, դառնալով՝ 4 տոկոս։ Տիգրանը ծրագրի այս կետից տեղյակ է, սակայն իր դեպքում ևս մեկ խնդիր կա։ «Կվերցնեմ էդ վարկը, կվճարեմ, բայց ես հեսա անցնում եմ ՀՀ ԶՈՒ ծառայության, այսինքն՝ գնում եմ բանակ։ Ես կվերցնեմ, բայց դա հետո իմ փոխարեն ո՞վ կվճարի»,- նշում է Տիգրանը։

Թատերականում Տիգրանը մնջախաղ է սովորում։ Ասում է՝ այս օրերին իրենց բաժնին չի առաջարկվել դասերն օնլայն ռեժիմով անցկացնել։ Թեմայի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեցինք Թատերականի ռեկտորի հետ։

«Եթե ես հարկ եմ մուծում ու աշխատավարձ, ուսանողներին ո՞նց զիջեմ։ Եթե կարգ կա, և ես դիմեցի, իրենք մերժեցին, որ ես պետք է հարկային պարտականությունը անեմ։ Ամսական 10 միլիոն պետք է հարկ վճարեմ։ Ո՞նց զիջեմ ուսանողներին»,- ասում է ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։

Նա վստահեցնում է՝ իրենց մոտ բոլոր բաժիններում է առաջարկվել հեռավար դասեր անել՝ թեկուզ տեսական նյութեր սովորելով։ «Ուսանողներն ուղղակի առիթից օգտվում են։ Ես հասկանում եմ՝ կան, որ ֆինանսապես չեն կարող, դժվար է, բայց, միևնույն ժամանակ, էդ խնդիրը միշտ է եղել, էնպես չէ, որ միայն հիմա կա, միշտ շատ վատ են վճարում, ու միշտ ինստիտուտը կատաստրոֆիկ վիճակում է»,- նշում է Լիլիթ Արզումանյանը։

Թատերականի ռեկտորն ասում է՝ չի պատրաստվում այս հարցով նախարարություն դիմել։ 580 ուսանող ունեցող Թատերականում, ռեկտորի փոխանցմամբ, միայն 8-ն են կառավարության հակաճգնաժամային ծրագրի թեկնածու։ Մնացածի ՄՈԳ-ն 90-ից ցածր է։ Ստեղծված իրավիճակի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍ նախարարությունից։

Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Որոշ չափով մեզ մոտ էլ կար այդ մտավախությունը, բայց, ամեն դեպքում, կառավարության բարձր առաջադիմության նիշը սկսում է 90-ից: Ըստ նախնական տվյալների՝ 14-րդ միջոցառման շահառու կարող է լինել 3500-ից ավելի ուսանող։ Դա բավականին մեծ թիվ է կազմում ու, իմ կարծիքով, սոցիալական խնդիր լուծվում է։ Այս պահին 14-րդ միջոցառումը նախատեսված է բարձր առաջդիմություն ունեցող ուսանողների համար, մնացածները՝ չգիտեմ, կքննարկենք, հետագայում գուցե որևէ կերպ կարողանանք օգնել նրանց։ Այս պահին նրանց օգնող միակ միջոցն արտոնյալ վարկի առաջարկն է»։

Factor.am-ը փորձեց պարզել՝ ինչպե՞ս են կարանտինի օրերին վարձավճարի խնդիրները լուծվում այլ բուհերում։ Օրինակ՝ Բժշկական համալսարանում ուսանողներին հորդորում են չմոռանալ, որ իրենք նույնպես բուհի առաջ պարտավորություններ ունեն, և որ պետությունն արդեն իսկ աջակցություն է ցուցաբերում ուսանողներին՝ զեղչերի տեսքով։

Հակաճգնաժամային միջոցառման պայմաններին համաձայն են, քանի որ կարծում են, որ աջակցություն պետք է ստանան միայն լավագույն ուսանողները։ Մանկավարժական համալսարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Դիանա Մարկոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մոտ 90-ից բարձր ՄՈԳ ունեցողների անուններն արդեն կառավարություն են ուղարկվել, իսկ մյուսներն իրենց խնդրով ինքուրույն պետք է զբաղվեն։ Ցածր ՄՈԳ-ով ավարտական կուրսի ուսանողները չեն ավարտի, եթե վարձը ժամանակին չվճարեն։ Վերջնաժամկետն էլ մայիսի կեսերին է։ Հնարավոր է՝ մի փոքր հետաձգեն։

ԵՊՀ-ում վարձավճարի խնդիր ունեցող ուսանողների պակաս չկա։ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: «Մենք ունենք շատ ուսանողներ, որոնք չեն կարողանում վճարել։ Օրինակ՝ երեկ ինձ հետ կապվեցին բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները, որոնց կուրսում ընդհանուր մոտ 30 հոգի չէր կարողանում վճարել։ Կային ուսանողներ, որոնք 50 կամ 100 հազար դրամ ուսման վարձի պարտք ունեին։ Խնդրեցին, որ ընդառաջենք։ Հիմա փորձում ենք այդ հարցով զբաղվել, տեսնենք՝ ինչ կստացվի»,- ասաց Ափոյանը։

ԵՊՀ ՈՒԽ նախագահի կարծիքով՝ հակաճգնաժամային ծրագիրն ամբողջությամբ չի լուծում կարանտինի ստեղծած խնդիրները։

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները, Factor.am-ի տեղեկություններով, վարձավճարների խնդրով պատրաստվում են նամակ ուղղել կառավարությանը՝ խնդրելով վերանայել հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը՝ ուսանողների համար ՄՈԳ-ի շեմը 90-ից դարձնելով 75, ինչպես նաև 25% զեղչ տրամադրել ծնողազուրկ, վարձով ապրող և կորոնավիրուսի հետևանքով անգործ մնացած ծնողներ ունեցող ուսանողներին։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներից մեկը Factor.am-ին պատմեց, որ իրենց բուհում վարձավճարների հարցում հատուկ մեթոդով են առաջնորդվում․ նախապաշտպանությունից կամ քննությունից առաջ ուսանողները զգուշացում են ստանում, թե պետք է դեկանատ ուղարկեն վարձի վճարման կտրոնը։ Չներկայացնելու դեպքում՝ զրկվում են քննությանը, նախապաշտպանությանը կամ պաշտպանությանը մասնակցելուց։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ։ «Մենք դա ուզում ենք, որովհետև մեր հաշվի վրա գումարն ուշ է նստում՝ մանավանդ էս պայմաններում, որպեսզի մինչև մեր հաշվի վրա նստի, մենք տեսնենք, որ ինքը վճարել է»,- ասաց Կարինե Հարությունյանը։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները ապրիլի կեսերին նամակ են ստացել, որ վարձերը պետք է մինչև մայիսի 15-ը վճարեն։ Ամեն դեպքում՝ ուսանողների առաջ վարձը չվճարելու դեպքում քննությունից զրկվելու պայման չի դրվել։ Համալսարանի մի քանի ուսանողից Factor.am-ը տեղեկացավ, որ կարանտինային դժվարությունները հաղթահարելու նպատակով՝ համալսարանը, ԱՄՈՒՆԴԻ-Ակբա Ասեթ մենեջմենթի աջակցությամբ, սոցիալական աջակցություն է տրամադրում վարձավճարի խնդիր ունեցողներին։ Ծրագրի պարտադիր պայման է ուսանողի կեցավայր ացելությունը։

Հայ-ռուսական սլավոնական համալսարանում էլ ուսանողներին հորդորել են վարձի վճարումը կատարել մինչև ավարտական քննությունները կամ նախապաշպանությունը։ Վարձավճարի խնդիրների դեպքում այստեղ ուսանողներին կոչ են անում դիմել համալսարանի փաստաբանական բաժին՝ ներկայացնելով այն ժամկետը, որի ընթացքում ունակ կլինեն կատարել վարձի վճարումը։ Արդյունքում՝ համալսարանն ուսանողի հետ համապատասխան համաձայնագիր է կնքում և վարձավճարի մարման ժամկետը երկարում է։ Ամփոփելով՝ նկատենք, որ առանց այդ էլ բազմաթիվ խնդիրներ ունեցող բուհական համակարգին կորոնավիրուսի հետևանքով նոր մարտահրավերներ են սպասում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան