«Հրաշք կլինի՝ իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստում», «Հավատացեք հրաշքներին»․ Գևորգ Պետրոսյանի նախագիծը ստացավ բացասական եզրակացություն
Քաղաքականություն
30.04.2020 | 12:46ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է սահմանադրական կարգի տապալման համար վաղեմության ժամկետը վերացնել։
Նշենք, որ նախագծին Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել։
Քննարկման վերջում Գևորգ Պետրոսյանը նշեց, որ վստահ է՝ այս նախագիծը, ինչպես իր մյուս նախագծերը, չեն հայտնվի լիագումար նիստում։ «Հրաշք կլինի, որ իմ նախագիծը հայտնվի լիագումար նիստում»,- ասաց նա:
Պատգամավորի «հրաշքը» տեղի չունեցավ. նախագիծը հանձնաժողովի կողմից նույնպես ստացավ բացասական եզրակացություն։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը արձագանքեց. «Հրաշքները լինում են այն մարդկանց հետ, ովքեր հավատում են հրաշքներին: Հավատացեք հրաշքներին, պարո՛ն Գևորգյան»։
Մանրամասները տեսանյութում։