Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել է, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով. Հրաչյա Հակոբյան

Լուրեր

12.06.2026 | 00:20
Ինչ է սահմանում ԸՕ-ն առանձին տեղամասերի արդյունքերն անվավեր ճանաչելու դեպքում․ ԲՀԿ-ն կորցնում է 213 քվե, եթե վերաքվեարկություն չլինի
11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին:

Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել է, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հովաքագրված լինելու փաստը:

Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ Շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի եւ ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա եւ Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, եւ հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:

Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»: