Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը քննարկել են հնարավոր համագործակցության հարցեր
Քաղաքականություն
29.04.2020 | 16:34Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ու «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը քաղաքական կոնսուլտացիաների շրջանակում այսօր հանդիպում են ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Սամվել Բաբայանը:
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք Արցախի զարգացման տեսլականը, քաղաքական երկու ուժերի կողմից ներկայացված ծրագրերի համատեղելիության հեռանկարը, հնարավոր ծրագրային համագործակցության այլ հարցեր:
Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ»,- գրել է Բաբայանը: