ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, զգալիորեն կհեշտանան գործատու-աշխատող իրավահարաբերությունները:

Օրինագծին կողմ քվեարկեց 117, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 2 պատգամավոր։ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը, նախորդ նիստում ներկայացնելով նախագիծը, ընդգծեց, որ փոփոխությունները բխում են կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից։ Նախագծով սահմանվել է հեռավար աշխատանքի հնարավորությունը, կարգը։

Այսպիսով՝ հեռավար աշխատանքի դեպքում աշխատավարձը կվճարվի ամբողջությամբ: Աշխատանքի հեռավար կազմակերպման դեպքում պայմանագրի փոփոխություն տեղի չի ունենա: Անհաղթահարելի ուժով պայմանավորված աշխատանքի կասեցման դեպքում՝ գործատուն իրավունք ունի չվճարել աշխատողին, իսկ ֆորսմաժորային իրավիճակում միայն աշխատողի պահանջով գործատուն կարող է նրան տրամադրել չօգտագործված արձակուրդային օրերը։

Սահմանվում է նաև, որ գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանագիրը այն աշխատողների հետ, ովքեր արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ չեն ներկայացել աշխատանքի կամ ներկայացել են ավելի ուշ:

Մանրամասները՝ տեսանյութում: