Որ ասում եմ՝ ժողովուրդ, պահանջեք, դա քաղաքացիական անհնազանդությո՞ւն է․ Մարուքյանը՝ Բեղլոյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Եթե ես իմ դրամապանակում ունեմ 1.000 դրամ, որից արդեն իսկ զանգահարելով՝ պատվիրել եմ 800 դրամի ապրանք խանութից, դա չի նշանակում, որ ես ունեմ 1.000 դրամ, դա նշանակում է, որ ունեմ 200 դրամ։ Չի կարելի ինձնից պահանջել այդ 1.000 դրամը, քանի որ այն արդեն պարտավորություններով է սահմանափակված։ Այս օրինակով այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» պատգամավոր Անուշ Բեղլոյանը փորձեց ներկայացնել «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ քաղաքացիներին 100 հազար դրամ բաժանելու առաջարկի անհնարինությունը։

«Այն ելույթներում, որոնք ունեցավ պարոն Մարուքյանը, ես տեսա շատ վտանգավոր միտում։ Նա հրահրում է սոցիալական և քաղաքացիական անկայություն՝ ասելով՝ քաղաքացինե՛ր, այնտեղ փող կա, գնացեք, հետևեք, պահանջեք, վերցրեք։ Շատ վտանգավոր է և անազնիվ»,- նշեց պատգամավորը։

Ավելի ուշ Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ Բեղլոյանի այս պնդումներին:

«Երբ մարդկանց փողերը հավաքել եք, դրել Կենտրոնական բանկում, ու չեք ուզում իրենց աջակցեք, ես ասում եմ՝ աջակցեք, ու էլի չեք ուզում, պետք ա ջղայնանաք, նորմալ ա։ Բայց էդտեղ մանիպուլյացիա չկա, դա մեր ժողովրդի փողն ա։ Որտե՞ղ է էստեղ քաղաքացիական անհնազանդությունը։ Բա չպահանջե՞ն, 5 հազար հոգու գազ ու լույս եք անջատել, էրեխեքը սովի են մատնվել, չպահանջե՞ն։ Էդ ո՞վ է քաղաքացիական անհնազանդություն արել իմ կոչով։ Բա ո՞ւմից պահանջեն, իշխանությունից պիտի պահանջեն։ Պատրաստ չե՞ք լինել իշխանություն, ասեք՝պատրաստ չենք»,- հայտարարեց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։