Ոմանց կյանքին վտանգ սպառնում է․ Արսեն Թորոսյանը՝ Գավառում երեկ վիրավորվածների մասին

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կան բազմաթիվ տուժածներ, որոնք այժմ տարբեր բուժկենտրոններում գտնվում են բժիշկների հսկողության տակ, իրավապահները հանգամանքները պարզում են, իսկ մենք մեր գործառույթը իրականացրել ենք։ Մեր մտահոգությունը Գավառի բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը վերականգնելն է»,- այս մասին այսօր Գավառի հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապպահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ բժշկական անձնակազմից տուժածներ չկան: « Փաստացի վտանգի տակ են եղել ոչ միայն այն քաղաքացիները, որոնց հետևից եկել են հարյուրավոր քաղաքացիներ՝ հաշիվներ պարզելու, այլև այստեղ բուժում ստացող տասնյակ քաղաքացիներ, որոնց կյանքը իրական վտանգի տակ է դրվել»,- նշեց Թորոսյանը։

Անդրադառնալով վիրավորների առողջական վիճակին՝ նախարարն ասաց, որ նրանք տարբեր ծանրության են, սակայն շատ մանրամասներ հայտնել չի կարող։

Հստակեցնող հարցին՝ ինչ վիճակում են այն քաղաքացիները, որոնց պարանոցները երեկ հիվանդանոցում վնասվել են, Թորոսյանը չպատասխանեց։ Նա, սակայն, ասաց, որ վիրավորներից ոմանց կյանքին վտանգ է սպառնում՝ չհստակեցնելով, թե քանի վիրավորի կյանքի է վտանգ սպառնում, և արդյոք խոսքը այն անձանց մասին է, որոնց պարանոցը փորձել են կտրել։

Լիլիթ Շաբոյան