Կիև-Երևան-Կիև հատուկ չվերթով Ուկրաինայի և Հայաստանի ավելի քան 300 քաղաքացի կտեղափոխվի

Լուրեր

30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
Բոլորը

Ուկրաինական SkyUp ավիաընկերության ինքնաթիռը, որն իրականացնում է Կիեւ-Երևեւան-Կիևեւ չարտերային թռիչքը, 144 ուղեւորով մեկնել է Կիեւից, հայտնում է AnalitikaUA.net-ը: Չվերթի շնորհիվ երկու երկրների քաղաքացիները տուն կվերադառնան:

Ուկրաինայի հայերի միությունից եւ Հայաստանում Ուկրաինայի դեսպանությունից ստացված տվյալների համաձայն` Կիեւից մեկնել է 144 ուղեւոր, իսկ Երեւանից կմեկնի 150 ուղեւոր:

Պարբերականը նշում է երկու երկրների դեսպանությունների եւ հյուպատոսական ծառայությունների օպերատիվ աշխատանքը թռիչքի կազմակերպման գործում, որը կայացել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի ֆինանսավորմամբ:

Ուկրաինայի մայրաքաղաք ժամանող ուղեւորների համար կարանտին անցնելու ձեւը ինքնամեկուսացումն է Дій вдома հավելվածի միջոցով: Այս չվերթով Երեւան ժամանող ուղեւորները 14-օրյա կարանտին կանցնեն:

Հիշեցնենք, որ սա SkyUp ավիաընկերության արդեն երկրորդ չարտերային թռիչքն է. առաջինը թռիչքն իրականացվել էր մարտի 25-ին, որի ժամանակ 62 ուղեւոր է թռել Կիեւից, իսկ Երեւանից` 92 ուղեւոր: