22 միլիոն 401 հազար դոլարի կաշառք ստացած նախկին պաշտոնյան, ըստ ԱԱԾ-ի, Գագիկ Խաչատրյանն է

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ-ն այսօր հայտարարել է Հայաստանի պատմության մեջ աննախադեպ չափերի կաշառք տալու գործի մասին, որը վերաբերում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին սուպերնախարար, ներկայումս կալանավորված Գագիկ Խաչատրյանին։

Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՀ խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կոնցեռնի գլխավոր տնօրենը, ՀՀ ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` 22.401.000 ԱՄՆ դոլարի կաշառք, նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով ընդհանուր հովանավորչության, վերջինիս ղեկավարման ներքո գտնվող հարկային և մաքսային մարմինների կողմից իր ներկայացրած առևտրային կազմակերպությունների գործունեության համար խոչընդոտներ չստեղծելու նպատակով։

Պաշտոնյայի որդիների նախաձեռնությամբ նշված գումարի հանցավոր ծագումը թաքցնելու, դրա իրական բնույթը, ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը խեղաթյուրելու, իրական պատկանելիությունը թաքցնելու նպատակով, նշված ձեռնարկատերը 2011 թվականի ընթացքում կաշառքի առարկա հանդիսացող հիշյալ գումարը փոխանցել է վերջիններիս մատնանշած և նրանց հետ փոխկապակցված՝ արտերկրում գրանցված ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվեհամարներին, իսկ գործարքի հանցավոր բնույթը թաքցնելու և քողարկելու համար ձևականորեն կնքվել է փոխառության 2 պայմանագրեր:

Հիշեցնենք, որ 2011 թվականին ՊԵԿ նախագահի պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Խաչատրյանը, բացի այդ, նա միակն է, ով ՊԵԿ նախագահի պաշտոնից հետո նշանակվեց ֆինանսների նախարար։ Իսկ նրա որդիների բիզնես գործունեությունն էլ հայտնի փաստ է։

Հավելենք նաև, որ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության շուրջ վերջերս ծագած սկանդալի հետ կապված Գուրգեն Խաչատրյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ուշագրավ հայտարարություն էր արել՝ պատասխանելով պնդումներին, որ իր հոր՝ Գագիկ Խաչատրյանի պաշտոնով պայմանավորված, ընկերությունը արտոնյալ դիրք է ունեցել: «Հորս այդ պաշտոնին լինելը չէր կարող ազդեցություն չունենալ: Այո՛, իր պաշտոնին լինելու ժամանակ, Հայաստանում բազմաթիվ դռներ ավելի հեշտ են բացվել, ավելի արագ ենք շարժվել, բայց փորձել ենք պահել ձևաչափերը»:

Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի որդիներին և զարմիկին պատկանող «Յուքոմ»-ի բաժնեմասերն այժմ կալանքի տակ են: Ինքը՝ Գագիկ Խաչատրյանը դեռեւս անցած օգոստոսից կալանավորված է, նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ:

Նարեկ Կիրակոսյան