ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը նշել են կազմավորման 28-ամյակը

Լուրեր

30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
Բոլորը

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն այսօր նշեցին իրենց կազմավորման 28-ամյակը: ԱԱԾ-ի լրատվությունից հայտնում են, որ հանդիսավոր արարողությանը ներկա էին ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը, տնօրենի տեղակալները, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ ու աշխատակիցներ:

ՀՀ ԱԱԾ տնօրենն իր շնորհավորական խոսքն ուղղեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ:

«Բոլոր ժամանակներում սահմանին ծառայելը եղել է պետական հատուկ նշանակության խնդիր: Այսօր էլ սահմանապահ զորքերը շարունակում են մնալ ՀՀ պետականության հուսալի պաշտպանության, երկրի անվտանգության եւ նրա սահմանների ամբողջականության ապահովման երաշխավորը:  Ժամանակի ընթացքում փոխվում են մեր երկրին ուղղված սպառնալիքների բնույթը, անվտանգային իրավիճակը, մարտածառայողական գործունեության պայմանները, բայց ինչպես նախկինում, ներկայում եւս, առաջնային են մնում Հայրենիքի հանդեպ պարտքի զգացումը, հավատարիմ լինելու ավանդույթը եւ սահմանապահ զորքերի նվիրվածությունը: Ներկայիս դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում նույնպես ջանք չեք խնայում ձեր ստանձնած պարտականություններն արժանապատվորեն եւ արհեստավարժ կատարելու համար»,- շնորհավորական ուղերձում ասաց Մարտիրոսյանը:

ԱԱԾ տնօրենն իր շնորհակալությունը հայտնեց սահմանապահներին՝ անձնվեր ծառայության եւ Հայրենիքին անմնացորդ նվիրվածության համար:

Սահմանապահի օրվա կապակցությամբ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը Սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանին պարգեւատրեց արժեքավոր նվերով: ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգեւատրվեցին «Սահմանային համագործակցության համար», «Անառիկ սահման», «Սահմանապահ զորքերում գերազանց ծառայության համար» մեդալներով, «ՀՀ անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար», «Պատվավոր սահմանապահ» կրծքանշաններով, պատվոգրերով եւ շնորհակալագրերով: