Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժվում, նրանցից 59-ը Շիրակի մարզից է

Լուրեր

17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
17.09.2026 | 19:24
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները երկրորդ հաղթանակը տարան
17.09.2026 | 19:13
Շոյգուն հայտարարել է Մոսկվայի և Բաքվի հարաբերություններում ճգնաժամը հաղթահարելու մասին
17.09.2026 | 18:59
Թուրք ընդդիմադիր պատգամավորը Հայաստան-Թուրքիա սահման է այցելել և կոչ է արել բացել այն
17.09.2026 | 18:45
Հայկ Կոնջորյանի եղբոր վարքը քննարկվել է ՔՊ վերահսկող հանձնաժողովում
17.09.2026 | 18:36
Լիոնել Մեսին ևս մեկ ռեկորդ է սահմանել
17.09.2026 | 18:26
Եվրոպան և Կանադան «ուժեղ են, իսկ միասին՝ է՛լ ավելի ուժեղ»․ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարը
Բոլորը

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 65 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 59-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Գյումրիում բուժվողներից զատ՝ մարզից 11 հիվանդ էլ բուժում է ստանում Երևանում, 10 անձ առողջացել և դուրս է գրվել։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 277 քաղաքացի։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում ու հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 686 նմուշառում։ Ռիսկերի և շփումների բացահայտման և մեկուսացման աշխատանքներն իրականացվում են շարունակաբար։

Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորն էլ՝ Անի համայնքում։ Ապրիլի 6-ին կորոնավիրուսից մարալիկցի 68-ամյա մի տղամարդ էր մահացել, այնուհետ՝ 90-ամյա տղամարդ։ Մահվան 3-րդ դեպքն էլ գրանցվել է Ձորակապ համայնքում։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ապրիլի 19-ից Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում, ՀՀ պարետի որոշմամբ, սահմանված են մուտքի ու ելքի սահմանափակումներ, որոնք երկարաձգվել են մինչև ապրիլի 30-ը։

Նշենք նաև, որ մի քանի օր առաջ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց Արթիկում։ Վարակվածը, ըստ տեղեկությունների, 65-ամյա տղամարդ է, տաքսու վարորդ:

Էմմա Չոբանյան