2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն սկսված է

Լուրեր

06.03.2026 | 13:19
Իրանի հետ պատերազմի առաջին հարյուր ժամն ԱՄՆ-ին արժեցել է 3,7 միլիարդ դոլար. CSIS
06.03.2026 | 13:17
44 %-ից՝ 21 %. ազգային անվտանգային խնդիրների սրության ընկալումը կիսով չափ նվազել է․ IRI հարցում
06.03.2026 | 13:10
ԶՈՒ-ն,  Հայ առաքելական եկեղեցին ու մարզպետարաններն՝ առաջին եռյակում․ որքանով են հայաստանցիները գոհ տարբեր կառույցների աշխատանքից  
06.03.2026 | 13:05
Տեղեկություն ունեմ` պետական կառույցներում ասում են ՔՊ-ականներին լայքեք. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 13:03
Ձերբակալվել է փաստաբան Ռուբեն Հակոբյանը 
06.03.2026 | 12:56
ԱՄՆ-ն Հնդկաստանին թույլ է տվել ռուսական նավթ գնել
06.03.2026 | 12:48
Aeroflot Open․ Հայկ Մարտիրոսյանը գրավել է չորրորդ տեղը
06.03.2026 | 12:43
Հայաստանը ճի՞շտ, թե՞ սխալ ուղղությամբ է շարժվում. IRI հարցման արդյունքները
06.03.2026 | 12:40
IRI-ի այս տվյալներով Փաշինյանը 50%-ից քիչ է ստանում. Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:34
Մենք ծանրակշիռ ներկայություն ենք ունենալու ԱԺ-ում. Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:29
Փաշինյանն ասում է` կարկանդակ կերա, Դուբայի շեյխն էլ գնաց մոլում հաց կերավ, այ սենց աշխարհացունց տղա է․ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:25
Հայտնի է Դուբայից վերադարձած քաղաքացիների թիվը
06.03.2026 | 12:22
Փաշինյանին վստահության մակարդակը՝ 18 % // Ադրբեջանում զորքերը մարտական պատրաստության վիճակի են բերվում․ ԼՈՒՐԵՐ
06.03.2026 | 12:21
Թող ասեն, եթե միավորվեն, ով է լինելու վարչապետի թեկնածու. Արման Եղոյանը` ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.03.2026 | 12:12
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս առայժմ չայցելել Նախիջևան
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կոչ է անում
առաջադրել թեկնածուների` վեցերորդ «Ավրորա» մրցանակին

2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը՝ կոչ անելով առաջադրել մարդասերների, որոնք ոգեշնչում են իրենց գործողություններով եւ անձնուրաց պայքար մղում մարդկանց կյանքը փրկելու համար: Այս տարի անհնար է չկարեւորել նաեւ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարողներին:

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակի առաջադրումների մեկնարկին այս տարի ներկայացվում է նաեւ առաջադրումների հատուկ ձեւ այն թեկնածուների համար, որոնք անձնվիրաբար պայքարում են նոր կորոնավիրուսի  դեմ: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակն ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին եւ մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման եւ մարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգեւ, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվեց «ԱՎՐՈՐԱՆ՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, եւ մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումը տեղի ունեցավ 2020 թ. ապրիլի 24-ին՝ մեկ հարթակում միավորելով նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանին, Վարդան Գրեգորյանին եւ Ռուբեն Վարդանյանին, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզիին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր եւ  «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր (2016թ.) Մարգարիտ Բարանկիցեին: Քննարկման ընթացքում ներկայացվեցին նաեւ 2020թ. «Ավրորայի» հերոսները:

2021 թ. մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփական կյանքը, առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամներից), իսկ «Ավրորայի» հերոսներին եւ դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը:

Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, որի կազմում են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին,Լեյմա Գբովեն եւ Օսկար Արյասը, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը, մարդու իրավունքների ակտիվիստ եւ Enough նախագծի հիմնադիր տնօրեն Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը: Հանձնաժողովի պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան ու մարդասեր Ջորջ Քլունին։

Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին: 2021 թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլը մեկնարկեց 2020 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, եւ կավարտվի 2020 թ․ հոկտեմբերի 31-ին: