Սոցիալ-հոգեբանական աջակցություն աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ

Լուրեր

06.07.2026 | 17:18
Սերժ Սարգսյանից հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 630 մլն դրամի գույք և դրամական միջոցներ․ Դատախազություն
06.07.2026 | 17:17
Նախորդ շաբաթ գրանցվել է 844 դեպք, որից 355-ը՝ արտակարգ. ՆԳՆ փրկարար ծառայություն
06.07.2026 | 17:05
Ի հայտ են եկել խնդրահարույց հարցեր, հուսով եմ՝ կքննարկենք և կլուծենք․ Փաշինյանը՝ Միշուստինին
06.07.2026 | 16:58
Կարեն Գրիգորյանը նշանակվել է Պակիստանում Հայաստանի դեսպան
06.07.2026 | 16:50
Կարևոր է, որ Հայաստանը շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուս ներդրողների համար․Միշուստինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը
06.07.2026 | 16:42
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
06.07.2026 | 16:38
Վահան Հովհաննիսյանը «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակից դուրս է եկել
06.07.2026 | 16:30
Արտաշատում շուրջ 97 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը կվերադարձվի պետությանը՝ հաշտության համաձայնությամբ
06.07.2026 | 16:11
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է․ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Ասիական զարգացման բանկը (ADB) կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և
ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով սկսում է նոր դրամաշնորհային ծրագիր։

«Հայաստանում գործող մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ուղղված դրամաշնորհային ծրագրի միջոցով կբացահայտվեն հեռավար կրթության պայմաններում աշակերտների, ուսուցիչների և ծնողների մոտ ի հայտ եկող հիմնական հոգեբանական խնդիրները, կձևավորվի այդ իրավիճակում սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման արդյունավետ գործիքակազմն ու մեթոդաբանությունը և կտրամադրվեն անհրաժեշտ աջակցության ծառայությունները:

Մասնավորապես, առաջնային են հատուկ ուղերձ-խորհուրդների մշակումը՝ ուղղված երեխաներին, ծնողներին, ուսուցիչներին, առցանց հոգեբանական աջակցության հարթակների և ռեսուրսների ձևավորվումը, երեխաների, ծնողների, ուսուցիչների հարցերին արձագանքելու, հոգեբանական աջակցություն տրամադրելու համար թեժ գծերի ստեղծումը կամ արդեն գործողների վերաձևավորումը:

Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով: Առաջնային է նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և նրանց ծնողների հեռավար կրթության մեջ ընդգրկվածության բարձրացումը, որը փոխկապակցված է երեխայի կրթական կարիքով պայմանավորված հոգեբանական խնդիրների հաղթահարման հետ:

Նշենք, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն»,- ասված է հաղորդագրությունում: