Վրաստանում կորոնավիրուսից մահվան ևս 1 դեպք կա, նոր վարակի դեպքերը 29-ն են

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մարդ է մահացել: Այսպիսով, հարևան երկրում վարակից մահվան դեպքերի թիվը 6-ն է:

Թիվ 1 համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանիի տեղեկացմամբ՝ մահացածը 83-ամյա տղամարդ է, գրում է «Sputnik Georgia»-ն:

«Նրա մոտ քրոնիկական պաթոլոգիաներ կային, սրտային անբավարարություն, առիթմիա: Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ հիվանդն այսօր առավոտյան մահացավ»,- ասել է Ռատիանին:

StopCov կայքից տեղեկանում ենք, որ Վրաստանում այսօր նաև կորոնավիրուսով վարակի 29 նոր դեպք է բացահայտվել:

Այսպիսով, վարակվածների ընդհանուր թիվն այստեղ 485 է, առողջացել է 139 պացիենտ, կարանտինային ռեժիմում 4928 քաղաքացի կա, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 522-ը: