Հայաստանի 27 քաղաքացի 5 օր է՝ «Դոմոդեդովո» օդանավակայանում է․ ՀՀ ԱԳՆ-ն հորդորում է հերթագրվել

Լուրեր

06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
Բոլորը

Ռուսաստանի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտվող 27 հայեր օրեր շարունակ չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է «Մաթևոսյան» հյուրատան ֆեյսբուքյան էջը՝ կից ներկայացնելով տեսանյութ։

«Մեր հայրենակիցները՝ 27 հոգի, արդեն 5 օր սպասում են հայրենիք վերադառնալուն Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, ամսի 27/04/2020 Դոմոդեդովո օդանավակայանից թռիչք է իրականացնելու դատարկ ինքնաթիռ։ Օդանավակայանի անձնակազմը և օդանավակայանը թույլ են տալիս քաղաքացիների թռիչքը դեպի Հայաստան, իսկ մեր քաղաքացիներին մերժում են Հայաստանից և հայկական դեսպանատնից»,- նշված է գրառման մեջ։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկությունը, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից ապրիլի 27-ին թռիչք է տեղի ունենալու, չի համապատասխանում իրականությանը։

«Առաջիկա օրերին թռիչք չի լինելու, իսկ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիներին առաջարկվել է կացարան, որից վերջիններս հրաժարվել են։ ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում կան մարդիկ հերթագրված դեռ ապրիլի 1-ից, և նախապատվությունը տրվելու է ըստ հերթագրման ժամանակացույցի, ուստի «Դոմոդեդովո»-ում գտնվող մեր քաղաքացիներին կոչ ենք անում հերթագրվել և հնարավորության դեպքում նաև օգտվել կացարանի հնարավորությունից»,- նշեց Աննա Նաղդալյանը։

Վերջինիս խոսքով՝ առաջիկայում թռիչք է նախատեսվում Ուկրաինայից և մի քանի այլ երկրներից, որի միջոցով ՀՀ քաղաքացիները կվերադառնան Հայաստան։ Անդրադառնալով Մոսկվայից նախատեսվող թռիչքներին, Նաղդալյանը նշեց, որ հստակ օր դեռ չեն կարող ասել, քանի որ թռիչքը իրենից ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադարձել ավելի քան 230 քաղաքացի։