Իտալիայում մայիսի 4-ից կթույլատրվեն անհատական մարզումները
Քաղաքականություն
26.04.2020 | 16:31Իտալիայի կառավարությունը մայիսի 4-ից կթույլատրի անհատական մարզումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Repubblica-ը: Կառավարությունը հայտարարել է, որ այլևս չի կարող երկարաձգել կարանտինը, սակայն սահմանափակումները դեռևս վերջնականապես չեն հանվելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սերիա Ա-ի կազմակերպիչները մտադիր են առաջնությանը մասնակից թիմերին թույլատրել վերսկսել մարզումները առաջիկա շաբաթվա ընթացքում, իսկ Սերիա Ա-ն կսկսվի մայիսի վերջին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով առաջնությունը դադարեցվել է մարտի 13-ին: Վերսկսվելու դեպքում այն կանցկացվի առանց հանդիսականների: