Հայ երիտասարդի սոցցանցային 1 գրառումը վերածվել է բարեգործական մեծ ծրագրի․ կամավորները օգնություն են հասցնում անապահով ընտանիքներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հայ երիտասարդի սոցցանցային մեկ գրառումն անսպասելիորեն վերածվել է բարեգործական մի մեծ ծրագրի, որի շնորհիվ արտակարգ դրության պայմաններում դժվարությունների հանդիպած անապահով 1000 ընտանիք սնունդ կստանա։

Նախաձեռնության հեղինակ Համլետ Խնկոյանի խոսքով՝ սկզբում մասնակիցները 3-4-ն են եղել, որոնք փորձել են իրենց միջոցներով օգնել այս օրերին Կառավարության կողմից աջակցություն չստացած մի քանի ընտանիքի։ Սակայն գրառումը, ինչպես ասում են, ձնագնդիի էֆեկտ է ունեցել։

«Օգնենք կարիքավոր ընտանիքներին» կոչով Facebook սոցիալական ցանցում գրառումից հետո շատ անհատ բարերաներ են դիմել՝ պատրաստակամություն հայտնելով միանալ նախաձեռնությանը։

Համլետ Խնկոյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ խմբում արդեն 100-ից ավելի կամավոր կա և իրենց ուժերով արդեն իսկ օգնել են 255 ընտանիքի:

«Կամավորներ կան, որոնք տարբեր տեսակի օգնություն են ցուցաբերում՝ սկսած սննդամթերքից, արկղերի տրամադրումից, մեքենայով անվճար տեղափոխելուց  մինչև տարածքի վարձակալություն։ Հավաքվում ենք, փաթեթավորում ենք յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված արկղերն ու հասցնում հասցեատերերին»,- նշեց մեր զրուցակիցը։

Խմբին միացած բարերարներից են Ալիս և Վահիկ Պետրոսյանները, Միմի Զարուկյանը, ինչպես նաև «Հայ կրթական հիմնարկություն» բարեգործական ընկերությունը։ Այս կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել մինչև արտակարգ դրության ավարտը ֆինանսավորել և օգնություն ստացող ընտանիքների թիվը հասցնել մոտ 1000-ի։

Հարցին՝ ինչպե՞ս են արձագանքում քաղաքացիները, որոնց օգնություն է ցուցաբերվում, Համլետ Խնկոյանը պատասխանեց․ « Շատ դրական, հիմնականում ուրախանում են, որ մենակ չեն, իրենց կողքին գտնվող մարդիկ կան այս օրերին։ Շատ դեպքերում գնում, տեսնում ենք, որ մարդիկ իրոք վերջին օրերին սնունդ չեն ունեցել, երբ սննդով լի արկղերը տալիս ենք, երեխաները վրա են հասնում, բացում հենց այդ պահին, այսինքն՝ տեսնում ենք, որ սոված են եղել»։

Անժելա Պողոսյան