Կառավարության բոլոր գործողություններն ուղղված են երջանիկ ու պաշտպանված քաղաքացի ունենալուն․ Ռուստամ Բադասյանը շնորհավորել է Քաղաքացու օրվա առթիվ
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրվա կապակցությամբ:
Մեր կառավարության բոլոր գործողություններն ուղղված են երջանիկ ու պաշտպանված քաղաքացի ունենալուն: Այդ օրը «սարերի հետևում» չէ. բոլորիս ներդրած ջանքերի արդյունքում կհասնենք մեր նպատակին»: