Վթարային ջրանջատում Տավուշի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից Տավուշի մարզում համակարգի մի շարք ինժեներական կառույցների հոսանքազրկման պատճառով, ս.թ. ապրիլի 24-ն ժամը 12:00-ից՝
- դադարեցվում է Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը, որը կվերականգնվի էլեկտրաէներգիայի մատակարարումը վերսկսվելուց 6 ժամ անց:
- Իջևան քաղաքի, Ազատամուտ, Լուսաձոր գյուղերի ջրամատակարարումն իրականացվում է գրաֆիկի խախտումով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: