Վասպուրականի այս տարազը փրկել է քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը. Տաթևիկ Ռևազյանն իր գերդաստանի պատմությունն է պատմել

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ պատմելով իր գերդաստանի պատմությունը, որը հարյուրհազարավորների նման վերապրել է Մեծ եղեռնը:

«105 տարի է, որ մենք՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներս, այստեղ ենք: Մենք դեռ վառ ենք պահում ջահը և թույլ չենք տա, որ հիշողություններն ու արդարության պահանջը մարեն:

2015 թվականին այցելեցի Վան, որ ներկայիս Թուրքիայի տարածքում է:

Սիրելի պապիկ, հուսով եմ՝ երկնքից ինձ հետևում ես:

Երբևէ կպատկերացնեի՞ր, որ թոռնուհիդ կայցելի քո ծննդավայր, երբևէ կմտածեի՞ր, որ թոռնուհիդ իր ոտնահետքերը կթողնի այն ​​երկրում, որտեղ մեր գերդաստանի մեծ մասը զոհվել է, իսկ դու հազիվ ես փրկվել: Ես արեցի դա, պապ, որպես մեր ընտանիքի առաջին անդամ ՝ ես արեցի  դա: Եվ ես խոստանում եմ պատմել ու պատմել քո պատմությունը:

Գիտեմ, որ ես այստեղ եմ ու կամ միայն պատահականության շնորհիվ: Դու մայրիկին պատմել ես, որ թաքնվել ես մորաքրոջդ ավանդական հագուստի՝ տարազի տակ և դա է քեզ փրկել: 100 տարի է անցել, և ես հիմա Վասպուրականի տարազով հպարտ կանգնած եմ քո ծննդավայրում՝ Վանում: Սյուրռեալիստական է, որ այսպիսի մի զգեստ փրկել է քո կյանքը և ապահովել մեր ընտանիքի շարունակությունը: Ես ինձ երբեք ավելի կենարար չեմ զգացել: Սիրում եմ քեզ պապ: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է Ռևազյանը: