Մանրամասներ` 60 օրով ներգաղթը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահի որոշման մասին

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Հրապարակվել են ԱՄՆ ներգաղթը 60 օրով դադարեցնելու մասին Դոնալդ Թրամփի ստորագրած նախագահական հատուկ հրամանագրի մասին հավելյալ մանրամասներ: Ինչ վերաբերում է նշված 60 օրերին, Թրամփը չի բացառել կորոնավիրուսի տարածման հետ կապված խնդիրների պատճառով այն ավելի երկարաձգելու հնարավորությունը:

Գործադիր հրամանն ազդում է մշտական բնակության` «գրին քարթի»՛ դիմորդների վրա, որոնք այս պահին գտնվում են ԱՄՆ-ից դուրս: Հրամանագիրը չի տարածվում նրանց վրա, ովքեր արդեն իսկ ԱՄՆ-ում են եւ դիմում են ներգաղթյալի իրենց կարգավիճակը փոխելու խնդրանքով: Բացառություն են կազմում նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիների ամուսիններն ու կանայք, ինչպես նաեւ երեխաները, զինծառայության մեջ գտնվող անձանց ընտանիքները, EB-5 վիզայի համար դիմող մեծահարուստ ներդրողները: Օրենքը չի տարածվում նաեւ ժամանակավոր աշխատանքներ իրականացնող անձանց, ինչպես օրինակ գյուղատնտեսության բնագավառում աշխատողների վրա: Այսինքն` հակառակ Թրամփի այն հայտարարությանը, թե սա մի «հզոր» որոշում է, այն իրականում տարածվում է շատ փոքր թվով անձանց վրա:

Վերլուծաբան Լորա Ռիսն այն համարում է ժամանակոր բնույթի, «միջին ուժգնության» որոշում, որը տարածվում է առավելագույնը 300,000 անձանց վրա:

Ասենք նաեւ, որ բացառություն են կազմում նաեւ առողջապահական համակարգում աշխատող անձինք ու նրանց ընտանիքները, ովքեր լինելով այլ երկրների քաղաքացիներ, դիմում են ԱՄՆ-ում «գրին քարթ» ստանալու համար:

Ինչպես ներգաղթի հարցերով փաստաբան Հասան Ահմեդն է ասում, ներգաղթը դադարեցնելու մասին Թրամփի որոշումը հրապարակվեց շատ անսպասելի կերպով, որից հետո փաստաբանների հեռախոսները չեն լռում անվերջ հարցեր տալու ցանկություն ունեցող հաճախորդների զանգերից:

Հիմա հասկանալի չէ նաեւ, թե ինչ ազդեցություն կթողնի 60 օրվա դադարի մասին հրամանագիրը, երբ ԱՄՆ-ի ներգաղթի ծառայությունները համաճարակի պատճառով առանց այն էլ դադարեցրել էին աշխատանքները եւ վիզաների հետ կապված գործընթացը հետաձգել անորոշ ժամանակով: