Էդմոն Մարուքյանը կոմունալ վարձավճարների մասին խոսել է Գարեգին Բաղրամյանի հետ

Լուրեր

30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուք գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր հանդիպել է ՀՀ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանին և փոխանցել նրան  հազարավոր քաղաքացիների մտահոգությունները՝ կապված այն հայտարարության հետ, որ կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս-մաժորը համարվում է վերացած։

«Պարոն Բաղրամյանը տեղեկացրեց, որ այդ հայտարարության մեջ հանձնաժողովը տեղեկացրել է նաև, որ անկախ նրանից, թե երկրում ֆորս-մաժորային իրադրությունը համարվում է վերացած, թե ոչ, յուրաքանչյուր սպառող կարող է դիմել կոմունալ ծառայությունների մատակարարին՝ չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս-մաժորի ազդեցության հետևանք համարելու և մատուցվող ծառայությունները չդադարեցնելու համար։

Ընդ որում, պարոն Բաղրամյանի խոսքով, այդ գործընթացը գտնվելու է ՀԾԿ հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Այսպիսով, նրանք, ովքեր համաճարակի կամ արտակարգ դրության սահմանափակումների հետևանքով ի վիճակի չեն վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, կարող են դիմել գազամատակարարման, էներգամատակարարման կամ այլ համապատասխան հանրային ծառայություններ մատուցող ընկերություն, իսկ մերժում ստանալու դեպքում՝ բողոք ներկայացնել ՀԾԿՀ գրավոր կամ թեժ գծին (010)584529»,- գրել է նա: