Հարկային արձակուրդի հարցը կարող է քննարկվել՝ ելնելով դեպքերի զարգացումից․ Անանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Կառավարությունում չեն քննարկվում հարկային այնպիսի արտոնություններ, որոնք իրենցից ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Հարցին՝ արդյո՞ք հարկային արտոնություններ կտրվեն մանրածախ առևտրով զբաղվող տնտեսվարողներին, այսինքն՝ նրանց, ովքեր այս ընթացքում չեն աշխատել, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այն կազմակերպությունները, որոնք չեն աշխատել, չեն ունենալու հարկային պարտավորություններ։ Կառավարության այսօրվա դիրքորոշումն այն է, որ հարկային արտոնություններ, որոնք իրենցից ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, այդպիսի հարկային արտոնություններ չեն քննարկվում: Կարող են քննարկվել հարկային արձակուրդ տրամադրելու միջոցառումներ, որի վառ ապացույցը նաև երեկվա Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունն էր։ Ոչինչ բացառել պետք չի, բայց հարկային արձակուրդի թեման կարող է նաև քննարկվել՝ ելնելով նրանից, թե դեպքերի զարգացումը ինչպիսի ընթացք է ստանում»:

Մանրամասները՝ տեսանյութում: