«Մի կողմից խոսում են հայրենադարձության մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան Հայաստանից». ընդդիմադիր պատգամավորը ՝ ՀՀ բնակչությունը 4 միլիոնի հասցնելու ծրագիրը իրատեսական չի համարում, սոցիոլոգը՝ լավատես է

Լուրեր

13.05.2024 | 23:30
Բեռլինը դեմ է Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը ՆԱՏՕ-ի մասնակցելուն
13.05.2024 | 23:18
Ղազախստանի էկոնոմիկայի նախկին նախարարը 24 տարվա ազատազրկման է դատապարտվել կնոջ սպանության համար
13.05.2024 | 22:58
Ալիևի անվտանգության ծառայության պետի ընտանիքը Բրիտանիայում խոշոր անշարժ գույքերի սեփականատեր է
13.05.2024 | 22:42
Կոստա Ռիկան փակել է բոլոր հանրային կենդանաբանական այգիները
13.05.2024 | 22:29
Իսրայելն իր դիվանագետներին աստիճանաբար վերադարձնում է Թուրքիա
13.05.2024 | 22:13
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2024 | 21:58
Գործուն միջոցներ ձեռնարկել լրագրողների և օպերատորների անխոչընդոտ աշխատանքն ապահովելու ուղղությամբ. հայտարարություն
13.05.2024 | 21:45
«Բարեփոխված» ոստիկանությունը․ բռնություն լրագրողների և ակցիայի մասնակիցների նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 21:30
Եկեղեցու հերն եք անիծում ՌԴ-ի պարտադրանքն իրագործելով․ շարժումը մաշվելու է, պոտենցիալ չունի ցնցելու ժողովրդի կյանքը․ Հայկ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 21:16
Երևանը ՎԶԵԲ-ի հետ կշարունակի համագործակցությունը նոր ուղղություններով
13.05.2024 | 21:00
Խնդրել է փրկել, վիրավորներին օգնել, ռուսները երեսին ծիծաղել են. վկայություններ Արցախից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 20:48
Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ
13.05.2024 | 20:30
Այս պրոցեսը մասսայական կդառնա, եթե Բագրատ Սրբազանը գնահատական տա նախկին իշխանությունների արարքներին․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2024 | 20:14
ՀՀ-ի և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
13.05.2024 | 19:58
Խաչատուր Սուքիասյանն ավտոմեքենա չունի
Բոլորը

Տեսանելի չէ որևէ նախանշան, որ Հայաստանն, առնվազն այս իշխանությունների օրոք, 2040 թվականին կարող է ունենալ 4 մլն բնակչություն: Factor.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:

Հիշեցնենք՝ երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ժողովրդագրական խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում ընդգծել է՝ մինչև 2040 թվականը Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային նպատակը դժվարին, բայց իրականանալի խնդիր է:

«Երբ մենք նայում ենք ներկա իրավիճակին՝ 2018 թվականի բյուջեին, որով նախատեսվում է գրեթե ամեն ինչի թանկացում, հարկերի բարձրացում, նայում ենք բանակին վերաբերող այս նոր օրինագծերին, որոնց հետ կապված մտահոգությունները Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն ուզում քննարկել, ապա հստակ է, որ այդ ամենի հետևանքով արտագաղթը խորանում է, սոցիալական խնդիրները՝ ևս: Բացի այդ, ոչ մի խոսք չկա աշխատավարձերի և թոշակների բարձրացման մասին»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Գորգիսյանը համոզված է՝ երբ պահը գա, իշխող Հանրապետական կուսակցությունը բացատրություն կգտնի, թե ինչու չստացվեց իրականություն դարձնել այդ ծրագիրը: «Երբ Հայաստանում լինեն նորմալ ընտրություններ՝ առանց ընտրակաշառքների և վարչական ռեսուրսի կիրառման, որի արդյունքում Հայաստանում, ի վերջո, լինի իշխանափոխություն, դրանից հետո մարդիկ գուցե սկսեն մտածել Հայաստան վերադառնալու մասին: Իսկ այս իրավիճակում մարդիկ դեռևս մտածում են երկիրը լքելու մասին և իրենց ապագան չեն կապում Հայաստանի հետ»,- շարունակեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով. մի կողմից խոսում են հայրենադարձության մասին, մյուս կողմից՝ ամեն ինչ անում են, որ մարդիկ գնան Հայաստանից.«Ամեն օր մենք ունենում ենք բնակչության թվի անկում, ամեն օր ինչ-որ մեկը հեռանում է՝ այլևս չվերադառնալու մտադրությամբ»:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, մինչդեռ, Սերժ Սարգսյանի ներկայացրած 4 միլիոնանոց տեսլականի շուրջ թերահավատ չէ: Factor.am-ի հետ զրույցում Ադիբեկյանը նշեց՝ եթե Հայաստանում ստեղծվեն աշխատատեղեր, ապա երկրից արտագաղթածների մեծ մասը կնախընտրի հետ գալ:

«Առաջնային աշխատատեղերից հետո ձևավորվում են երկրորդային և երրորդային աշխատատեղեր, դա փոքր և միջին բիզնեսն է, սպասարկման ոլորտը: Եթե չլիներ այս անցումային շրջանը, մենք այժմ կլինեինք 5 մլն»,- նշեց սոցիոլոգը:

Ինչ վերաբերում է տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծման հնարավորությանը, ապա Ադիբեկյանը նկատեց, որ Հայաստանի տնտեսության զարգացումը կախված է Հայաստանի ներդրումային բարենպաստ միջավայրից:

«Աշխարհում միլիարդավոր դոլարներ են պտտվում, արմատավորվելու տեղ են ման գալիս, որ բերք տան: Եթե մենք կարողանանք հիմք ծառայել միջազգային բիզնեսի համար, այդ գումարները կգան Հայաստան »,- կարծիք հայտնեց Ադիբեկյանը:

Factor.am-ի հարցին՝ ինչն է խանգարում, որ Հայաստանի իշխանություններն ի վերջո ձեւավորեն այդ բարենպաստ միջավայրը, սոցիոլոգը պատասխանեց. «Կարեն Կարապետյանը պետք է որ փորձ ունենա միջազգային կառույցների հետ աշխատելու: Պետության անունից երաշխավոր է հանդես գալիս առաջին դեմքը, ում վստահում են: Եթե երկիրն անդեմ է, ոչ մի բան չի ստացվի: Հույսն այն է, որ Կարեն Կարապետյանը դեմք ունի և կկարողանա դա օգտագործել»:

Մեր դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը 2018 թվականից հետո գուցե վարչապետ չլինի, Ահարոն Ադիբեկյանը հակադարձեց. «Դժվար թե հրաժարվի պաշտոնից, որովհետև Ռուսաստան վերադառնալու կամուրջներն այրել է: Եթե Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը կարողանան ներդաշնակ ներկայանալ օտար ներդրողին, ապա դա շատ մեծ երաշխիք կլինի»:

Շողիկ Գալստյան